1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 09 դեկտեմբերի 2019թ., 00:00
Առաջիկա օրերին հանրապետության որոշ մարզերում ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն սպասվում Միսս Տիեզերք 2019-ի կրակոտ լուսանկարները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է քննի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին Հայտնի են դարձել Ռուսաստանի ամենահարբեցող շրջանները Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի Մենք արդարադատության ոլորտում Հայաստանից սովորելու բան ունենք. Վրաստանի փոխվարչապետ ԱՄՆ-ում սուրբծննդյան տոնածառի լույսերը վառել են էլեկտրական օձաձկից Հնդկաստանում փեսայի՝ հարսանիքից ուշանալը թանկ է արժեցել նրան. հարսնացուն այլ տղամարդու հետ է ամուսնացել Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ Ռուսաստանցի մարզիկները 4 տարի միջազգային մրցաշարերի չեն մասնակցի ՀՀ ԱԺ-ում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ծխելու դեմ պայքարին Հայաստանում 700 հազ. աղքատ քաղաքացիներից 30 հազարը ծայրահեղ աղքատ է. ԱՎԾ-ն տվյալներ է հայտնում Հլը սումկեդ բաց․ Մալխասի 75-ամյակի համերգի տհաճ կողմը Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է Կիեւում բողոքողները վրան են խփել Զելենսկու գրասենյակի առջեւ «Գռեհիկ պահվածք». Պոլինա Գագարինային լրջորեն վիրավորել է «Ձայնը» նախագծի մասնակիցներից մեկը Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը շարունակվում է Արման Թաթոյանը Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համաձայնագիր է կնքել․ ՄԻՊ Յուրայի դարաշրջանի իսկական այգի. Քիմ Քարդաշյանը տոն է կազմակերպել ավագ որդու՝ Սեյնթի համար (տեսանյութեր) «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» պահանջել է բողոքի նոտա հղել Հայաստանին 30-ամյա տղամարդը ավտոմեքենաներից երկու տասնյակից ավելի գողություններ է կատարել. նա կալանավորվել է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտող պետական կայք է ստեղծել Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի... ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել․ (տեսանյութ) Նոր արագաչափ կգործարկվի ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չկա. սա քաղաքական խնդիր է. Գագիկ Ծառուկյան Մադոննայի դուստրը՝ Լուրդեսը մերկացել է հանուն արվեստի (Տեսանյութ, լուսանկար) Սերենա Ուիլյամսը նորաձեւության փորձագե՞տ է դարձել. (տեսանյութ) «Ռոման» կփորձի ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպանին «Չկա ավելի քաղցր բան, քան նրանք»․ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Ցանցառապետության կյանքից. դրվագ 21 եւ 22 Հայտնի է աշխարհի ամենաթանկ տոնածառը Հայկական հակահետախուզությունը բացահայտել է ավելի քան 20 լրտեսների. մեծամասնությունը աշխատում էր Բաքվի համար Ով եւ որտեղ դարձավ համայնքապետ կամ ինչպես պարտվեց միակ թեկնածուն ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում Ստամբուլում ֆլեշմոբի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Քաղաքապետարանը թույլ չի տալիս «Սանիթեք» տնօրինել իրեն պատկանող գույքը «Իմ քայլը» կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին նախագծին, որին դեմ էր արտահայտվել Վիեննայի օպերայում առաջին անգամ բեմադրվել է կնոջ կողմից գրված օպերան Դուբլինում անօթևան մարդիկ աշխատում են որպես գիդ. ոչ ոք նրանցից լավ քաղաքը չգիտի Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն Դպրոցի տնօրենն արգելել է Ծննդյան տոների բացիկներ ուղարկել Նյույորքցին կերել է 120 000 դոլարով վաճառված ինստալյացիայի բանանը Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության Ինդոնեզիայի նախագահը որոշել է փոխարինել որոշ պաշտոնյաներին արհեստական ինտելեկտով Փաշինյանական հակասությունների պատճառով Արցախի բանակցությունները փակուղում են. Ռ․Հակոբյան (տեսանյութ) ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը United Airlines-ի չվերթի ժամանակ կարիճը խայթել է ուղևորին Երկրաշարժ Ադրբեջանում Ինչպիսի՞ տեսք կունենան iPhone-ի նոր մոդելներն առաջիկա երկու տարվա ընթացքում «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը (լուսանկարներ,տեսանյութ) Իրինա Շեյքը բացահայտել է իր նոր բոյֆրենդին Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի սեռային հատկանիշով առանձնացված մուտքեր Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի միակ թեկնածուն պարտվել է Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին 4 տուժածների բողոքների հիման վրա կալանավորել են Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ փոխըմբռման հուշագիրը շանտաժի արդյունք է. Հունաստանի ԱԳ նախարար Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել 700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի Իսրայելը գլխավորում է Իրանի ագրեսիայի դեմ ուղղված գլոբալ ջանքերը. Նեթանյահու Եկատերինբուրգում ցուցահանդեսի ժամանակ մերկ կանանց նկարները ծածկել են կպչուն թղթերով Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել Լիտվայում սպորտային օդանավ է կործանվել. կան զոհեր Բրեգովիչի համերգը շռայլություն է. Ռուբեն Բաբայանը` համերգի համար նախատեսված գումարի մասին 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ Բացահայտվել է լավ տրամադրությամբ արթնանալու միջոցը Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Հարոյանն «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի Լիբանանյան սունիթները ցանկանում են, որ Սաադ ալ-Հարիրին կրկին ստանձնի վարչապետի պաշտոնը
Հարցում

Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը

«Փաստ»-ը գրում է․

«Իշխանության ղեկը ստանձնելուց հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է պետական համակարգում օպտիմալացումների իրականացման խնդրին:

Նա օպտիմալացման գործընթացի անհրաժեշտությունը հիմնավորում է պետական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Պատահական չէ, որ վարչապետն իր բազմաթիվ ելույթներում նշում է, որ երբ պետական համակարգում աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաև աշխատավարձերի անկման, իսկ դրա հետևանքով` աշխատողների մոտ մոտիվացիայի նվազման:

Օպտիմալացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձ ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար:

Վարչապետը նաև ընդգծում է, որ միևնույն գործառույթներն իրականացնող հաստատությունները պետք է կրճատվեն:

Արդյունքում օպտիմալացման դրոշի ներքո ներկայիս իշխանությունները փոխեցին կառավարության կազմը, կառուցվածքը, ինչպես նաև կրճատեցին նախարարությունների թիվը՝ 17 նախարարությունից թողնելով միայն 12-ը:

Օպտիմալացման արդյունքում տեղի ունեցավ նաև հաստիքների կրճատում, և որոշ թվով աշխատակիցներ կորցրին իրենց աշխատանքը: Սակայն պարզվում է, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 18991 հաստիքային միավորների քանակը, որը 2019 թվականի համեմատ ավելացել է 534 միավորով:

Կրճատելու փոխարեն՝ ամենաշատ հաստիքները կավելանան կառավարության աշխատակազմում, որը հաջորդ տարի կհամալրվի ևս 150 հաստիքային միավորով։

Ու դա տեղի կունենա վարչապետի որոշման հիման վրա, որը ստորագրվել է այս տարվա հունիսի 1-ին։ Մեծ թվով հաստիքներ են ավելանալու նաև օպտիմալացման ենթարկված նախարարությունների կազմում:

Ստացվում է, որ հաջորդ տարի հարկատուներս ստիպված ենք լինելու վճարել ևս 534 նոր հաստիքի համար, որը պիտի ավելանա պետական կառավարման մարմիններում։

Կառավարության այս քայլը հակասում է վարչապետի այն հայտարարությանը, թե օպտիմալացման նպատակներից մեկը պետական կառավարման համակարգի աշխատողների համար պատշաճ աշխատավարձ ապահովելն է:

Բացի այդ, անհասկանալի է կառավարության վարած քաղաքականության տրամաբանությունը՝ մի կողմից հայտարարել պետական համակարգում օպտիմալացումների իրականացման մասին, կրճատել նախարարությունները, իսկ մյուս կողմից հաջորդ տարվա համար ավելացնել հաստիքների թիվը:

Կառավարությունը պետք է հիմնավորի, թե ինչով է պայմանավորված բյուջեով նախատեսված հաստիքների թվի ավելացումը: Ի՞նչ խնդիր է լուծում այն:

Արդյոք կառավարության աշխատակազմի գործունեության արդյունավետությունը կբարձրանա՞, եթե համալրվի ևս 150 հաստիքային միավորով:

Եթե պետական համակարգն, ըստ վարչապետի, ուռճացված էր, ապա ինչո՞ւ է կառավարությունը շարունակում ընդլայնել այդ ուռճացումը:

Այս հարցերի պատասխանը մենք չունենք, սակայն սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսքը և գործը չեն համապատասխանում միմյանց:

Եվ մենք չպետք է զարմանանք, որ ամեն քայլափոխի գործ ունենք պոպուլիզմի կամ էժանագին ժողովրդականության պատրանքի հետ:

Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է քարոզչությունը և ցուցադրականություն ապահովելը, թե՝ տեսեք, գործադիր իշխանությունը արմատական քայլերի է գնում, քան իրական արդյունքները, քանի որ գործնականում կարող է լինել հակառակը:

Օրինակ՝ կառավարությունը քարոզչական նպատակադրումներից նախաձեռնում է նախարարությունների միավորման գործընթացը, որը ենթադրում է հաստիքների հավելյալ օպտիմալացում, բայց իրականում այդ նախարարությունների աշխատակազմի ավելացում է տեղի ունենում:

Ըստ էության, իշխանությունների գլխավոր մոտիվացիան պետք է լինի ոչ թե օպտիմալացման գործընթացի անվան տակ շահել հանրության համակրանքը, հետո մի բան էլ հաստիքների ավելացում ապահովել, այլ այնպիսի ռեալ մեխանիզմների ստեղծման վրա կենտրոնանալը, որը թույլ կտա պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և ճկուն, երբ հասարակության բարձրացրած խնդիրներն արագ լուծում ստանան:

Միայն այդ ժամանակ հանրությունը գոհ կլինի կառավարության վարած քաղաքականությունից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

website by Sargssyan