Ցանցառապետության կյանքից. դրվագ 18
Ցանցառապետությունում բուռն եւ հետաքրքիր իրադարձությունները շարունակվում են: Այս անգամ հերթը հասել է ԵԱՏՄ նվիրատվությունը մեջ-մեջ անելուն:
Ըստ մամուլի հաղորդումների, ՀՀ Կառավարությունում ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացները (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի եւ նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու համար և թույլ չեն տվել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին։
Դե, երբ փոխվարչապետն իր երեսունամյակը նշում է հենց այդ պաշտոնին, երբ գրեթե օրորոցից միանգամից հայտնվում է այդ պաշտոնին, ապա ոչ միայն երկրի տնտեսության վիճակն է խայտառակ լինում, այլ նաեւ բարքերը:
168․am-ի համաձայն, այս ամբողջ մախինացիան արվել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ։ Վերջինիս հրահանգով 2018թ. դեկտեմբերին Երեւան հասած 4 ջիփերից երկուսն օրերս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից վերադարձվել է կառավարություն, որպեսզի դրանցից մեկը ծառայի իրեն՝ Ավինյանին, մյուսը՝ վերջինիս հովանավորյալ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանին։
Պարզ է, որ Գեորգի Ավետիսյանը երազ չէր տեսել եւ դիմել այս քայլին, պարզ է, որ ցանցառապետությունում այս ամենն արվում է վերեւների համաձայնությամբ եւ հրահանգով: Կյանքը ցանցառապետությունում շարունակվում է ոչ միայն լայվերի ուղեկցությամբ:
Top-News.am