Ֆրանսիայի նախագահի անունից տրվող պետական ճաշը եզրափակվել է Ազնավուրի ստեղծագործությամբ․ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հեռարձակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշի ընթացքում հնչող երաժշտությունը։
«Երբ Նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվում է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ...»,-տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով․ այնտեղ նա մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։