Շուլուղչիները
Այն, որ այսօրվա կառավարիչները շուլուղչի են, ընդ որում շուլուղչի եւ ոչ կատակասեր, պարզ դարձավ այն ժամանակ, երբ ճանապարհների վրա դրված արագաչափերի վրա կանացի կիսավարտիք կախելով եկան իշխանության եւ սկսեցին թափով ավելացնել դրանց թիվն ու կարմիր գծերի տարածքը:
Շուլուղչիները հենց այդպես էլ լինում են: Վերցնում են եւ քննադատում գտործող իշխանությունների ավելորդ եւ անհարկի ծախսերը, վերցնում են իշխանությունը եւ սկսում կառավարական առանձնատնից մյուսը տեղափոխել, բյուջեի հաշվին այն նորոգել, ընդ որում, հայտարարում են, թե ծախսելու են 2 միլիոն դոլար, բայց մի օր լայվ են մտնում եւ կրկին շուլուղ՝ ծախսել ենք ոչ թե 2 միլիոն, այլ 200 հազար դոլար:
Պատկերացնո՞ւմ եք, թե այս կատակից որքան ուրախացան նրանք, ովքեր իրենց նորապսակ երեխաների համար անգամ չեն կարողանում վարձով բնակարան ձեռք բերել՝ գումարի բացակայության պատճառով: Պատկերացնո՞ւմ եք, թե այս կատակից որքան ուրախացան բանկային վարկերի տակ տառապող մեր հարյուր հազարավոր քաղաքացիները, սահման պահող գյուղապետերը, որոնք դռնից դուռն ընկած փորձում են միջոցներ գտնել գյուղաբնակ նորաստեղծ ընտանիքների համար փոքրիկ տներ կառուցելու համար:
Իսկ մեր շուլուղչիներն ուզում են 55 միլիոն դոլարից ավելի գումար ծախսել նոր կառավարական օդանավ գնելու համար: Բնականաբար՝ բյուջեի հաշվին: Շուլուղչիները հենց այսպես էլ լինում են:
Հետո հայտարարում են, թե մենք ամենաազգային կառավարությունն ենք եւ վերցնում ու Հայ եկեղեցու պատմությունը հանում են դպրոցից, ապա անցնում բուհերից հայոց լեզուն եւ հայոց պատմությունը հանելու գործին: Մի ծիծաղ, մի ուրախություն: Ոչ խորհրդային տարիների իշխանությունների, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի մտքով չանցավ այդ ամենը, այլ միայն իրենց:
Միայն շուլուղչի պետք է լինես Արայիկ Հարությունյանին ԿԳՍՄ նախարար նշանակելու եւ սիրուն աղջկան ավիացիան վստահելու համար:
Իսկ չի անցել, քանի որ նրանցից եւ ոչ մեկը շուլուղչի չի եղել եւ ուղիղ եթերում կամ գոնե տեսագրությամբ տավարի գլուխը մանր-մանր չի կտրատել՝ ուրախացնելով «հպարտ» եւ «դուխով» ժողովրդին:
Ոմանք նեղվում են, ասում, թե ինչու է վարչապետը հանկարծ տեղից վեր կենում, լայվ մտնում ու մեզ ցոփւցադրում, թե ինչպես է նվագախումբը նվագում, ինչպես են իրենք հաց ուտում: Տարօրինակ մարդիկ են նեղսրտողները՝ մարդը ձեզ ուրախացնում է, ցույց տալիս այն, ինչը կարող է ուրախացնել մարդուն: Ի վերջո ՀՀ քաղաքացիների 90 տոկոսից ավելին, հազիվ թե, նման տեղում կամ կիսանման տեղում հայտնվեն:
Շուլուղչիները վերցնում են մի մարդու, նրան ներկայացնում որպես ժողովրդի սրտի պաշտոնյա, ապա թե ժողովուրդ կատակ ենք արել, նա սովորական պուտչիստ է: Եւ կրկին մի ծիծաղ, մի ուրախություն:
Շուլուղչիները շուլուղ-մուլուղ են անում, իսկ երկրի հոգսերն ու խնդիրներն ավելանում են, բայց կարեւորն ասֆալտ են անում, դեպի Միլան էժան տոմսեր են վաճառում, կարծես մինչ այդ ոչ ասֆալտ են արել ոչ դպրոց կառուցել, իսկ ժողովուրդն էլ իրար հրմշտելով ամեն օր Բեռլին ու Միլան է մեկնում: Բայց կարեւորն այս ամենը շատ-շատ ուրախ է:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am