1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 08 դեկտեմբերի 2019թ., 00:00
Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին. Արթուր Թովմասյան Պոլսի պատրիարքի ընտրություններ. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի «Յուվենտուս»-ը տևական ժամանակով կորցրեց իր ֆուտբոլիստին Սարավան-Զանգեր հատվածում առկա է մերկասառույց, ինչպես նաև տեղում է ձյուն. ԱԻՆ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության Բեռլինում կատարված սպանությունը վնասում է Մոսկվայի հետ հարաբերություններին. Մերկելի իրավահաջորդ Չնայած տարիքին Մոնիկա Բելուչին ներկայացել է համարձակ ֆոտոշարքում Ինչպես են տնտեսում իսկապես հարուստ մարդիկ Բորիս Ջոնսոնը պատմել է իր ամենահամարձակ արարքի մասին Հաջորդ ֆինանսական տարվա Իրանի բյուջեն մշակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար. Ռոհանի Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում.Արսեն Բաբայան Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ Նյարդավիրաբույժ Վլադ Չուրեա. «Ուղեղին պետք են ընթերցանություն, երաժշտություն, շոկոլադ և պարեր» «Ավելորդ ծախսեր են».Տնտեսագետը` Կառավարության կողմից քաղաքապետարանին 271 միլիոն դրամ տրամադրելու մասին Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան Մոխրագույնի հիսուն նրբերանգների աստղը մերկացել է լողափում (Լուսանկարներ 18+) Լայքի գերին. ինչո՞ւ է թվային մանիպուլյացիաներ անում Փաշինյանը. Անդրանիկ Թևանյան Ո՞րն է Սուարեսի խփած լավագույն գոլը (Տեսանյութ) Ֆուչիկի 29 հասցեում ծառեր են հատվել. քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող, տարածքը մասնավոր է (տեսանյութ) 700 անուն ապրաքատեսակներ կթանկանան.տնտեսագետ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին Զվերև․ Հուսով եմ՝ Ֆեդերերը առաջիկա տարիներին չի ավարտի կարիերան Պենտագոնի ղեկավարը հերքել է 14 000 ամերիկացի զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու մասին լուրը Տեր կանգնենք մեր երկրին, այլապես լռությամբ կորցնելու ենք մեր հայրենիքը․ Միհրդատ Մադաթյան «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Իլհամ Ալիեւը մեր ժամանակների ամենահաջողակ առաջնորդներից է. Սալոմե Զուրաբաշվիլի Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել կենսաթոշակային բարեփոխումներից՝ չնայած բողոքի ցույցերին 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու աշխատանքի խրախուսմանը․Բաթոյանն ամփոփել է տարին Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում քեզնից Կարող են առցանց տարբերակով իմանալ գազի ծախսի եւ վճար մասին Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում՝ ի աջակցություն անօթևանների (լուսանկարներ) Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ Խաշի կիրակի. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել դստեր հետ Թրամփը կզարմանա, եթե Փհենյանը թշնամաբար գործի Ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից. ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան 8 քիչ հայտնի նշան, որոնք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին Հանրապետությունում առաջիկա օրերին ձյուն չի գա Որո՞նք են սելֆիի համար լավագույն սմարթֆոնները 2019 թվականին Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Դոնբասում զոհվել է ուկրաինացի 1 զինվորական, ևս երեքը վիրավորվել են Քայլառաստները արդեն սկսել են Մարտի 1-ի այլ մեղավորներ փնտրել․ Արթուր Դանիելյան Ինչո՞ւ են կանայք միայնակ մնում Մի քեֆ, մի ուրախություն, մի ծախսեր. վայելում են իշխանությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ Իսրայելի լավագույն ընկերը Վիկտորիա ջրվեժը գրեթե ցամաքել է չափազանց չոր եղանակի հետևանքով Գվարդիոլայի վատագույն արդյունքը «Բարսելոնա Բ»-ից հետո Նյու Դելիում գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում մեքենա վարելիս 15 խորհուրդ՝ ինչպես խուսափել տոներին գիրանալուց Քենդալ Ջենները միկրո բիկինիով գիրք է ընթերցել նավի վրա Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Օրվա հանդիպումների անոնս Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Անգլիայի առաջնության ակումբները ակցիա իրականացրեցին ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի Դանիայում ուզում են մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատման մասին օրենք ընդունել ՄԱԿ-ը մտադիր է 2020 թվականին հումանիտար օգնություն ցուցաբերել 109 մլն մարդու Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը Պակիստանում պարզել են 600-ից ավելի աղջիկների ինքնությունը, որոնց վաճառել են չինացի փեսացուներին Թուրքիան հանդես է գալիս ավստրիացի գրող Խանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելու դեմ Ովքեր են տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտները Մեքսիկայում բնական կարիքները փողոցում հոգալու համար նախատինք ստացած նախկին կապիտանն սպանել է 4 մարդու Մեսին շրջանցեց Ռոնալդուին Լա Լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով Հյուսիսային Կորեան հայտարարել է «կարեւոր փորձարկումներ» անցկացնելու մասին Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է Կիևը պնդում է անջատականների կողմից ուկրաինացի զինվորներին մահապատժի ենթարկելու փաստերը Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռները ձնաբքի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել Արհեստական բանականությունն ավարտին կհասցնի Բեթհովենի անավարտ սիմֆոնիան Բասկովը նշել է, որ չի կարելի մեկ ակնթարթում ջնջել Ռոտարուի 50 տարիների ներդրումը «Մանչեսթեր Սիթի»-ին պետք է հաղթեինք 3-4 գոլի առավելությամբ. Սուլշեր Չինաստանում ծնվել են աշխարհում առաջին խոզուկ-կապիկները Հեղափոխական կինո. 5 ֆիլմ Վերջին տարիներին օվկիանոսներում դիտարկվում է թթվածնի մակարդակի կրճատում․ հետազոտություն Թրամփը խոսել է իր և Կիմ Չեն Ընի «գերազանց հարաբերությունների» մասին «Եթե Արմեն Մելիքբեկյանը չհրաժարվի, շատ բաներ են բացահայտվելու նրա քաղաքական գործունեության մասին». Սուրեն Բաղդասարյան Պուտինի և Լուկաշենկոյի հինգ ժամ տևած բանակցություններն ավարտվեցին Հ1-ի «Լուրերի» թողարկման մեջ քարտեզի վրա Լեռնային Ղարաբաղի փոխարեն գրված էր Азербайджан․ Արցախն ընդհանրապես բացակայում էր
Հարցում

Փոխվարչապետի խորհրդականը դեռ շանս ունի հրաժարական տալ. եթե սկսեմ հանրայնացնել մեր «ջերմ» խոսակցությունները, ապա նրա վիճակը շատ ավելի ծանր կլինի. Սարհատ Պետրոսյան

 

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյաննը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է։ Այսօր Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ Ավետիք Էլոյանը դեռ շանս ունի ուղղակի հրաժարական տալով ներկա պաշտոնից շարունակել աշխատել, որպես սովորական շարքային ճարտարապետ։ Նա նաև Ավետիք Էլոյանին առաջարկել է ապագայում չնշել իրենց նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ դեռ մինչ այս պահը ինքը բարձրաձայնում է միայն բաց ու շատերին հայտնի փաստերը, իսկ եթե սկսի հանրայնացնել նաև իր և նրա «ջերմ» խոսակցություններն ու հորդորները, ինչպես նաեւ այլոց հետ խոսակցություններն ու որպես կադաստրի կոմիտեի ղեկավար հրապարակման ենթակա տեղեկությունները, ապա Ավետիք Էլոյանի վիճակը շատ ավելի ծանր կլինի։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Իհարկե կասկած չունեմ, որ հանրային հեռուստատեսությունում (եւ հույսով եմ միայն հանրային հեռուստատեսությունում) ակտիվ շարունակում են քննարկել թե ե՞րբ են ինձ կանչում իրենց եթեր պատասխանելու համար Պետրոս Ղազարյանին ու Ավետիք Էլոյանին։ Հատկապես նշում եմ Պետրոսի անունը քանի որ մի քանի անգամ հարց է տալիս ինձ մեջբերելով իրականում հարցնելով մի բան, որը ես կամ չեմ ասել (ինչու մրցույթ չի եղել), կամ էլ ասել եմ բայց ոչ Ավետիքի վերաբերյալ (թայֆականություն)։

Ինչեւէ, չնայած արդեն ինչ-որ նյութեր ներկայացվել են տարբեր հանրային, այդ թվում եւ իրավապահ, մարմինների, սակայն փորձեմ “ճեղքել” հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր։


Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում (հարցազրույցում խոսքը գնում է մի քանիսի մասին)։ Ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ Զարեհը չունի նախագծման իրավունք ԱՄՆ-ում, բայց ամեն դեպքում ընդունում ենք կայքի տվյալները։ Ավետիքը Հայաստան է եկել 2018-ի մայիսին կամ հունիսին եւ նշանակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ աշխատանքից ազատվել է 2019-ի սկզբին, անմիջապես նշանակվելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով նույն կայքի առաջին էջում (չհիշեցնեմ ում հորդորով) նշված է, որ այսուհետ Eloyan Architects-ը պատվերներ չի ընդունում Հայաստանում։ Սա գրեցի, քանի որ կարծում եմ ապագայում դեռ պետք կգա, որը վկայում է շահերի բախման մասով ամեն դեպքում կան ինչ-որ պատկերացումներ։

2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն այս անգամ եղբոր Զարեհ Էլոյանի անունով, իհարկե այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։

Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեյցարահայ Վարդեն Սերմաքեշի կողմից իրականացվող ավելի քանի 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարեւանությամբ։ Ի դեպ, թե սա, թե Սերմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Համաձայն օդում կախված լուրերի Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում (հատուկ Պետրոսի համար նշեմ որպես նախագծող, այլ ոչ որպես ֆինանսական ներդրող)։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որն ինչպես ներկայացվում է հարցազրույցում պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չի քանի, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումն, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին ներողություն խնդրել), բայց միեւնույնն է մնում է այն հարցը, թե ինչպես է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի։

Ինչ վերաբերվում է աշխատողների քանակին, ապա օգոստոս ամսին կազմակերպությունն ունեցել է ութ աշխատող (Էլոյանն ասում է չորս), որի մեջ ենթադրաբար չի մտնում ինքը՝ Ավետիք Էլոյանը ու բազմաթիվ այլ outsource մասնագետներ։

Ամենահետաքրքիրն այն է, որ 2019 թվականի հուլիսին համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Հայաստանի Eloyan Architects-ը չուներ նախագծման լիցենզիա, իսկ ինչքան ինձ է հայտնի Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին ինձ հետ միասին։ Այսինքն, եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ-որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ։ Բայց սա էլ թողնենք ապագային։

Հարցազրույցի մյուս մասերում եւս հնչել են մտքեր, որոնց ես դեռ կանդրադառնամ։

Ի դեպ, Ավետիքին առաջարկում եմ, ապագայում չնշի մեր նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ դեռ մինչ այս պահը ես բարձրաձայնում եմ միայն բաց ու շատերին հայտնի փաստերը, իսկ եթե ես սկսեմ նաեւ հանրայնացնել իմ եւ իր «ջերմ» խոսակցություններն ու հորդորները, ինչպես նաեւ այլոց հետ խոսակցություններն ու որպես կադաստրի կոմիտեի ղեկավար հրապարակման ենթակա տեղեկությունները, ապա իր վիճակը շատ ավելի ծանր կլինի։ Կարծում եմ նա դեռ շանս ունի ուղղակի հրաժարական տալով ներկա պաշտոնից շարունակել աշխատել, որպես սովորական շարքային ճարտարապետ։ Դրանով նա միայն օգնած կլինի Տիգրան Ավինյանին, քանի որ իր անպատասխանատու պահվածքի համար վերջիվերջո Ավինյանն է հարվածի տակ հայտնվում։

Դեռեւս այսքանը, սպասեք ավելին…»։

 

website by Sargssyan