Բժիշկները բացահայտել են լյարդի քաղցկեղի նախանշանները
Այս թեմայով
Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ուտելու ընթացքում շատ արագ հագենալը կարող է հուշել լյարդի քաղցկեղի զարգացման մասին:
Գիտնականների խոսքերով՝ լյարդի ներսում ուռուցքի առկայության դեպքում բարձրանում է մարդու զարկերակային ճնշումը, և արյունը զարկերակներից մղվում է դեպի որովայնի հատված, ինչն էլ հագեցած լինելու կեղծ զգացողություն է առաջացնում:
Լյարդի քաղցկեղի մյուս նախանշաններն են՝ քաշի անկումը, մաշկի և աչքերի դեղնացումը, քորը, ընդհանուր թուլությունը: