Բաքվում դանակահարել են Ադրբեջանում հայտնի հեռուստահաղորդավարի
Բաքվի ռեստորաններից մեկում դանակահարել են Ադրբեջանում հայտնի հեռուստահաղորդավար, 1989 թվականին ծնված Խոսե Բերնարդոյին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց՝ աջ ուսի շրջանում ծակող-կտրող վերքերով: Բերնարդոն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է ամբուլատոր բուժումը: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:
Ադրբեջանի քաղաքացի Խոսե Բերնարդոն երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական հեռուստաընկերությամբ հումորային շոու է վարում:
Միջադեպի ժամանակ դանակահարվել է նաև Բաքվի բնակիչ, 1988 թվականին ծնված Ռաֆայել Հուսեյնովը, որը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և շարունակում է բուժումը: