Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ նախընտրում ցածր ինտելեկտով կանանց
Պարզվում է, որ «հիմարիկները» ավելի գրավիչ են ուժեղ սեռի աչքերում այն պատճառով, որ նրանց կողքին տղամարդիկ իրենց ավելի վստահ են զգում։
Ըստ գիտնականների, որքան ցածր է աղջկա ինտելեկտը, այնքան նա ավելի գրավիչ է հակառակ սեռի համար։
Տվյալները ստացվել են գիտափորձերի արդյունքում։ Սկզբում գիտնականները գնահատել են փորձի մասնակիցների ինտելեկտը, իսկ հետո առաջարկել են նրանց շփվել տղամարդկանց հետ։ Կարճ հանդիպումներից հետո տղամարդկանց առաջարկել են ընտրել ամենագրավիչ կանանց։
Փորձի արդյունքները ապշեցրել են հոգեբաններին. նույնիսկ ոչ այնքան հաճելի արտաքինով ցածր ինտելեկտով աղջիկներին ավելի հաճախ էին ընտրում, քան ինտելեկտուալ գեղեցկուհիներին։ Տղամարդիկ իրենց ընտրությունը բացատրում էին նրանով, որ խելացի աղջիկները գրավիչ չեն եղել։
Սակայն, հոգեբանների կարծիքով, պատճառը այլ տեղ է թաքնված. ուժեղ սեռի ներկայացուցիչները վախենում են շփվել իրենցից ավելի խելացի կանանց հետ։ Տղամարդն իրեն հիմար եւ անվստահ է զգում խելացի կնոջ կողքին, ինչն էլ վանում է նրանց ինտելեկտուալ գեղեցկուհիներից։