Փոթիի նախկին քաղաքապետը ձերբակալվել է կես միլիոն լարի չարաշահման գործով
Փոթի քաղաքի ղեկավարության ներկայիս և նախկին երեք պաշտոնյաներ ձերբակալվել են 528,8 հազար լարի (179,2 հազար դոլար) յուրացնելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը:
Ձերբակալվածներից մեկը Իրակլի Կակուլիան է, որը նախկինում եղել է Փոթիի քաղաքապետը, իսկ ներկայումս զբաղեցնում է քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը:
Կակուլիան և ևս երկու պաշտոնյա ենթարկվել են քրեական պատասխանատվության: 2015 և 2017 թվականներին քաղաքապետարանը պայմանագրեր է ստորագրել կազմակերպությունների հետ, որոնց ներկայացված փաստաթղթերում սխալ տվյալներ են գրվել:
Հաշվարկային փաստաթղթերում գումարային չափը շատ ավելի մեծ է նշված եղել, ինչի շնորհիվ քաղաքապետն ու իր հանցակիցները յուրացրել են կես միլիոն լարիից ավելի գումար:
Քաղաքապետարանի աշխատակիցները չեն հաղորդել հանցագործության մասին, դրանով իսկ աջակցելով դրա կատարմանը, իսկ պաշտոնյաներից մեկը լռության դիմաց 170 հազար լարի կաշառք է ստացել:
Ձերբակալվածներին սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում: