Բրիտանիայում 12-ամյա աղջնակի IQ-թեստի արդյունքները գերազանցել են Հոքինգին եւ Էյնշտեյնին
Մեծ Բրիտանիայի Չեշիր կոմսությունից Ռաջգաուրի Փավարը ինտելեկտի գործակիցը որոշող թեստավորման ժամանակ 162 միավոր է հավաքել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Independent-ին։
Թեստն անցել է Մանչեսթրում։ Ռաջգաուրիի արդյունքը առավելագույնն է 18-ամյա մարդու համար, ընդգծում է պարբերականը։
«Հանճարների» համար ցուցանիշը սահմանված է 140 կետից։ Սակայն հայտնի ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնի եւ Սթիվեն Յոքինգի IQ-ները 160 միավոր են։
Ինչպես նշում է The Times of India-ն՝ արդյունքների հայտարարելուց հետո աղջկան անդամակցություն են առաջարկել Մենսի բրիտանական հանրությունում՝ ինտելեկտի բարձր գործակից ունեցող անձանց համար նախատեսված ակումբում։
NEWS.am