Կատուն փրկել է երեխայի կյանքը
Համացանցում հրապարակվել են կադրեր այն մասին, թե ինչպես տնային կատուն փրկում է երեխային, ով ուր որ է ներքեւ էր ընկնելու աստիճաններից։ Դեպքը տեղի է ունեցել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է մեծերի հսկողությունից դուրս մնացած փոքրիկը տեղաշարժվում է սենյակում, եւ նրա կողքին միայն տնային կատուն է։
Որոշակի մի պահի նա չափազանց մոտիկանում է աստիճանների եզրին եւ ուր որ է ներքեւ է ընկնելու, սակայն կատուն նետվում է առաջ ու հետ քաշում նրան։ Երեխան սկսում է կատվի հետ խաղալ ու հետ է վերադառնում է սենյակի կենտրոն՝ հեռանալով վտանգավոր տեղից։