Մայքլ Ջեքսոնի գուլպաները կարող են վաճառվել մեկ միլիոն դոլարով
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի ոչ պակաս հայտնի գուլպաները, որոնցով նա հանդես է եկել բեմում, կարող են վաճառվել մեկ միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Ըստ հրապարակման, վաճառքը կիրականացվի Gotta Have Rock and Roll աճուրդի ժամանակ։ գուլպաների մեկնարկային արժեքը կազմում է 100 հազար դոլար, սակայն կազմակերպիչները կարծում են, որ կկարողանան ստանալ մեկ միլիոն, գուցե նաեւ՝ երկու միլիոն դոլար։