1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 դեկտեմբերի 2019թ., 00:00
Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները Օզիլի պատճառով Չինաստանում չեն ցուցադրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը Այսօր արդեն 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված թափառող կենդանի կա. Հակոբ Կարապետյան ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ Կրեմլից հայտնել են, թե ով է ընդհատել Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը Բախումներ Բեյրութի կենտրոնում Խորը բացվածքով զգեստն Իրինա Շեյքին ոչինչ չի տվել. մոդելը չի թաքցրել ներքնազգեստը Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Բիձինա Իվանիշվիլի. «Եվրոպան է Վրաստանի ապագան» Հայտնի են անցնող տասնամյակի լավագույն գաջեթները Չինաստանում թողարկել են ապագայի գնացք, որն անցնում է վիրտուալ ուղիներով Առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու երեք անսպասելի միջոց. ամերիկացի բժշկի խորհուրդները Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում Ուսուցիչը կարտոֆիլով աստղերի զվարճալի կերպարներ է ստեղծում 58-ամյա մարզուհին նոկաուտի է ենթարկել 21-ամյա մրցակցին Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին Նաստասյա Սամբուրսկայան ՝ խորը դեկոլտեով ալ կարմիր զգեստով Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի Mercedes-ը Պատմական զուգահեռներ Մի ուրացեք անցյալը, քանզի շատ շուտով դուք էլ անցյալ կդառնաք Թավշյա հեղափոխականները սննկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին Վիլնյուսի օդանավակայանի տոնաշառը զարմացրել է բոլորին Չքնաղ հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է «Շուկայում հայտնվել է ցածրորակ, փտած մսամթերք». Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ է անում զգոն լինել Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան 6.9 մագնիտուդով երկրաշարժ Ֆիլիպիններում. կան փլատակներ, բնակիչները խուճապի մեջ են Դեկտեմբերի 17-ից Հայաստանում կլինի այնքան տաք, որքան Իրաքում Բելլա Հադիդը մերկացրել է կուրծքը Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը 2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ) «Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը Գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել «По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ Կրակոցներ և գողության փորձ՝ Աբովյան քաղաքում Օրվա հանդիպումների անոնս «Միսս աշխարհ 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել Ճամայկայի ներկայացուցիչը ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար «Շնորհակալ եմ փոխնակ մայրերին»․ Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո ցավոտ վերականգնման մասին Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ) Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել Մարոկոյում հայտնվել է ամբողջովին արեւային էներգիայով մատակարարվող Աֆրիկայում առաջին գյուղը Երազանքի աշխատանք՝ ընկերությունը փնտրում է «սուրճի թագուհու», որը մեկ շաբաթ կանցկացնի ծառաներով ամրոցում Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը Այս ամենը սարսափելի հարված կլինի Արցախի պետականությանը. Դավիթ Բաբայան Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաղթանակը հանգեցրել է խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ թռիչքի Շենգավիթ մետրոյի տոնածառը ընդհանրապես իրան զգում ա ինչպես Գազելում... Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ 15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում Երգչուհի Գաբիի պատասխանը՝ փոխքաղաքապետին «Վրացական երազանքը» «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է» կարգախոսով հանրահավաք է անցկացրել Տեսանյութեր` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից ԱՄՆ դեսպանին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը Ջոզեֆ Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած տգետները Աշխատանքից ազատում Հ1-ից՝ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Գինով դիետա. ի՞նչ է դա Բեյրութում շիաների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում Բելառուսը 500 մլն դոլարի վարկ կվերցնի Չինաստանից Մոսկվաբնակ հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել (տեսանյութ) Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով (լուսանկար) YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան լուսանկարն է հրապարակել Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ)
Հարցում

Արփի լիճը չի ցամաքել, լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության համար. Ջրային կոմիտե

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր հայտնել։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:


Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության համար։ Մանրամասնենք.

«Արփի լիճ» ջրամբարը կառուցվել է Շիրակի, Արմավիրի, Թալինի տարածաշրջանների ոռոգելի տարածքների ջրապահանջարկն ապահովելու նպատակով, գտնվում է Շիրակի մարզում, շահագործվում է 1950 թվականից։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105մլն խ.մ է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խ.մ։ Այն իր աշխատանքային ռեժիմով բազմատարյա կարգավորման ջրամբար է։

Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Մասնավորապես, պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանը հողմահարված, ջրատարված վիճակում է, շինարարական կարերը, մակերեսի առանձին խոռոչները, ամրանները բացված վիճակում են։ Էկրանի միջով, պատվարի հիմնատակով, ինչպես նաև պատվարի աջ և ձախ ափային լծորդումներից տեղի են ունենում ֆիլտրացիոն հոսքեր, որոնք բեռնաթափվում են ներքին բիեֆում։

Իռիգացիոն ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց ծառայության նորմատիվ ժամկետը վաղուց լրացել է, դրանք ենթակա են փոխարինման՝ նորերով։

Հարթ փականների վերամբարձ սարքավորումները 1946թ. արտադրության են, բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում են։ Մասնակի կատարված ուսումնասիրության հիման վրա Պատվարների անվտանգության Համաշխարհային Բանկի փորձագիտական խումբը, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի (KfW) մասնագետները եզրակացության են հանգել, որ պատվարի հանգույցը պետք է ենթարկվի վերականգնման և վերազինման՝ դրանք նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ջրային կոմիտեի կողմից այդ աշխատանքների նախագծումը կազմակերպելու համար մրցույթ էր հայտարարվել, որոշվել է կապալառու նախագծող կազմակերպությունը։

Նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալի /5մլն խ.մ / հորիզոնի։ Դա թույլ կտա նախագծողներին՝ պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանի խուլ պատի ջրընդունիչի բազալտե հենապատերի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել և ըստ այդմ, նախագծային լուծումներ մշակել՝ պատվարի ամրացման, պատվարի հիմնատակով և ափերի շրջանցող ֆիլտրացիոն հոսքերի, ինչպես նաև էկրանի ջրամեկուսացման աշխատանքները նախագծելու նպատակով: Ավելացնենք, որ նշված հանգույցներում երբևէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։

Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը։

website by Sargssyan