Հ1-ը ինչպես խաբել էր ժողովրդին, այդպես էլ շարունակում է խաբել
Նայեցի Հ1-ի լուրերի թողարկումը Հանրային խորհրդի 2,5 ժամ տևած նիստի մասին:
Մեկ րոպեի չափ նյութ էր, ՀԽ 45 անդամներից ընդամենը երկուսի խոսքի մեջ էր իշխանահաճո միտք եղել, հենց դրանք էլ տեղ էին գտել նյութում: Մյուս մտահոգիչ ելույթներից հետք չկար:
Հ1-ը ինչպես խաբել էր ժողովրդին, այդպես էլ շարունակում է խաբել:
Բա այդ դեպքում ու՞ր է հեղափոխությունը:
ՀԳ . Թերևս առաջիկա նիստերում ՀԽ-ն քննի, թե բյուջեից սնվող Հ1-ը ո՞ր չափով է կատարում իր գործառույթները:
Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից