Այսօր՝ 01 հունիսի 2020թ., 00:00
Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյան Իրականության ոչ ճիշտ ընկալում 7 մասնագիտություն, որոնք պահանջարկ կունենան 2020 թվականին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արագ թեստը բացասական է, սպասում են PCR թեստին Քսան տարի անց կամ նրանց սպանել է վարչախումբը Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից մեկը՝ 69-ամյա կինը, քրոնիկ հիվանդություն չի ունեցել Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք Կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք է գրանցվել Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն Կենտրոն վարչական շրջանի աշխատակից այս աղջիկը հպարտորեն պատմում է, որ հայերը Երևանում եկվորներ են (տեսանյութ) Թե ինչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում, արդեն մեր հանրությանը հայտնի է. Զոհրաբյանը պատասխանում է ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ) Իրանը հրաժարվել է վերադարձնել Boeing 737-ի «սեւ արկղերը» Ալիեւը հանցագործության մասին հաղորդում է արել Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15,1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել Աշոտյանի սկանդալային շնորհավորանքը Փաշինյանին Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է Նյու Յորքի քաղաքապետի դուստրը Նիկոլ Փաշինյանի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական է ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է Դատախազության 2019-ի գործունեության մասին հաղորդումը (տեսանյութ) Ինչո՞վ է վտանգավոր պաղպաղակի «գերչափաքանակը» ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է արդեն մոտ 4,1 հազար մարդ Նիդերլանդցի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի իսկական դեմքը Լուիսվիլում անկարգությունների ժամանակ պոկել են քաղաքի խորհրդանշի ձեռքը «Չուկ-չակ-չարակ-չակ, գնացքն է սլանում…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը Իսպանական հայտնի ֆիլմի սաունդթրեքի քավերը` Bella Ciao-ն հայ հայտնիների կատարմամբ Երջանիկ են այն երկու հոգին` անկախ սեռից, ովքեր գտնում են իրար.Աննա Հակոբյան ԱՄՆ-ը Antifa շարժումը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն. Թրամփ Բժիշկ-վիրուսաբանը նշել է, թե որն է կորոնավիրուսից պաշտպանվելու առավել արդյունավետ միջոցը Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Իսրայելի ոստիկանությունը կասեցրել է նրբերշիկի տուփով էքստազիի խոշոր չափաքանակի ներմուծման փորձը Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության Հայաստանից փողերը փախչելու են, կրիմինալը ակտիվանալու է, ուժային կառույցները վատ են աշխատելու․ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արշավիր Ղարամյանի հետ Ադրբեջանը հետեւողականորեն լկտիանում է. Կարեն Բեքարյան Լոս Անջելեսը վերածվել է մարտական գործողությունների գոտու․ CNN (տեսանյութ) Էդմոն Մարուքյանն առաջարկել է օնլայն ցույց իրականացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ (տեսանյութ) «Զրույցներ թաքնված վարչապետի հետ». Էպիզոդ 9 - Պուպուշ վարչապետը և անպատասխանատու ժողովուրդը. (տեսանյութ) Հարկային ռուդիմենտ «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը՝ լողազգեստով Ինչո՞ւ է ՀՀ-ն վիրուսի «չեմպիոն» 23 հետխորհրդային երկրների շարքում Բրիտանացի մոդելի կիսամերկ լուսանկարը ցնցել է համացանցը Հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը․ Արայիկ Հարությունյան (Տեսանյութ) «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը 3 օրից կփոխի ակումբը ԱՄՆ-ն տիեզերական հաջող թռիչք իրականացրեց, «բատուտն աշխատում է». Իլոն Մասկը` Ռոգոզինին ԱՄՆ նախագահի գնահատմամբ` G-7-ը «հնացած է» Ազա´տ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում․ Ալեն Սիմոնյան Մարկու Թյուրամը գոլից հետո հարգեց Ֆլոյդի հիշատակը, որը սպանվել էր ոստիկանի կողմից Գիտնականները պարզել են Եվրոպայում կորոնավիրուսի ներթափանցման մոտավոր ամսաթիվը Ferrari ընկերությունը նվիրել է հայտնի մրցարշավորդ Քիմի Ռայքոնենին Ֆորմուլա-1-ի բոլիդ-ը Կառավարությունում առկա է ճգնաժամ, լրջագույն խնդիր կա նաև առողջապահական համակարգում. բժիշկների մեծ մասը վարակված է և հյուծված. Երևանի գլխավոր ախտաբան ԲԽ․ Ալաշկերտը ուժեղ գտնվեց Արարատից Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել Երուսաղեմում պաղեստինցու սպանության համար, որն աուտիստ էր Մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Պաշտոնական․ Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից Աշխարհում սկսվում է տնտեսական ճգնաժամի ամենածանր փուլը․ Ֆրանսիայի ֆինանսների նախարար «Հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը: Որո՞նք են Ձեր գործողությունները». Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Թորոսյանին Լոնդոնում հարյուրավոր մարդիկ բողոքում են ընդդեմ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կատարվող բռնության 1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է 8 հարց Նիկոլ Փաշինյանին. Սամվել Ֆարմանյան Ադրբեջանում Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով․ Կարեն Հովհաննիսյան Մեսսի. Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի Առաջին անգամ 10 տարվա ընթացքում նկարել են ամենաանորսալի կատվին Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը. Սուրեն Սարգսյան Ռուս կինը ստիպված է եղել ծննդաբերել փողոցում (տեսանյութ) Forbs-ը Քայլի Ջեներին զրկել է ամենահարուստ երիտասարդի կարգավիճակից. ի՞նչ է պատճառ դարձել Մեծ Բրիտանիայում խորհրդավոր մեծահարուստ տղամարդը փորձարկումներ է կատարում մարդկանց վրա Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Ինչպես են Թբիլիսիի բնակիչները պահպանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանոնները (լուսանկարներ) Պարզունակ իշխանական կռուտիտները հերթական անգամ փուչիկ են. Աշոտյան Վերանայե՛ք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը Ինչպես ասում են, կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ… Մասիս Մայիլյանը հեռախոսազրույց է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ Պեսկովը կորոնավիրուսից բուժման ընթացքում մորուք է աճեցրել և նիհարել է (տեսանյութ) Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիադ Մահրեզի տունը. The Sun Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանավորվելը բարդ է. քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ չհաջողված բանակցությունների մասին Չիկագոյում անկարգությունների մասնակիցը հեծյալ ոստիկանությունից ձի է առեւանգել (տեսանյութ) Ամենաչսիրած հարցն էն ա, թե «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը». Արդեն զզվելի ա էս ամենը... Գեւորգ Պետրոսյան
Հարցում

Ինչու է արգելք դրված Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա

Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու խնդիրներ դեռ կան: Այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

«Սեդրակին արգելված է տեսակցել հոր հետ»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ ընտանիքի մյուս անդամները կարողանում են տեսակցել ՀՀ երկրորդ նախագահին, արգելք է դրված միայն Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա:

Արգելքի հիմնավորումների մասին տեղեկանալու համար 168.am-ը խոսեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի ներկայացուցչի հետ: Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին, որ հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

«Դուք պետք է զանգեք վարույթն իրականացնող մարմնին, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կալանավորված անձ է, իր դեպքում վարույթն իրականացնող մարմինն է արգելքներ դնում»,- տեղեկացրին ՔԿԾ-ից:

Հարցի պատասխանը ստանալու նպատակով 168.am-ը դիմեց Հատուկ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին: Պարզվում է՝ տեսակցության արգելք դնելու հարցն այս պահին ՀՔԾ լիազորություններից դուրս է:

«Դա պիտի դատարանից ճշտեք, որովհետև հիմա գործը դատաքննության փուլում է, արդեն մեր իրավասությունը չէ: Եթե արգելում են, իրենք պիտի արգելեն: Դա իրենց իրավասության շրջանակում է»,- ասաց Օհանջանյանը:

Հետո դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը ևս մեզ ասաց, որ հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում:

«Բարձրագույն դատական խորհուրդն արդարադատական պրոցեսներին չի խառնվում: Դա մեր լիազորություններից դուրս է: Իմ իրավասություններից դուրս է որևէ մեկնաբանություն տալը»,- ասաց Խաչատրյանը՝ մեզ հորդորելով խոսել դատախազության կամ Քոչարյանի փաստաբանների հետ:

Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է:

«Դա նախաքննական մարմնի, քննիչի գործառույթն է»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Կրկին կապ հաստատեցինք Հատուկ քննչական ծառայության հետ: Մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը կրկնեց, որ տեսակցության արգելքի հարցն իրենց իրավասության մեջ չի մտնում:

«Փորձեք ճշտել ընդհանուր իրավասության դատարանից: Ամեն դեպքում մեր իրավասության շրջանակում չի: Հաստատ մեր իրավասության շրջանակում չէ: Արդեն նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ գնացել է դատարան: Այսինքն՝ հիմա գործը դատաքննության փուլում է, և այդ ամբողջ հարցն իրենց իրավասության տիրույթում է»,- ասաց Օհանջանյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի հեռախոսահամարը չէր պատասխանում:

168.am-ը խոսեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ: Փաստաբանն ասաց, որ երբևէ որևէ հիմնավորում Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքի մասին պաշտպանական թիմը չի ունեցել:

«Ռեալ պատճառաբանություն չենք ունեցել երբեք: Նախկինում ամբողջ ընտանիքի մասով կար արգելք, միջնորդեցինք, իր (Սեդրակ Քոչարյանի) մասով միջնորդությունը մերժվեց, մյուսների մասով՝ բավարարվեց»,- ասաց Խուդոյանը՝ ավելացնելով, որ տեսակցության արգելքը մնացել է նախաքննության փուլից:

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հայկ Ալումյանը, ասաց, որ տեսակցության արգելք սահմանելու հիմքերի մասին տեղեկություն ստանալ կարող ենք Քրեակատարողական ծառայությունից: Բայց, ինչպես արդեն նշել ենք, Քրեակատարողական ծառայությունից 168.am-ին ասել էին, որ հարցն իրենց լիազորություններից դուրս է, և ուղղորդել էին նախաքննական մարմին:

Այդուամենայնիվ, փաստաբան Ալումյանը որոշ պարզաբանում տվեց. «դեռևս երբ պարոն Քոչարյանն առաջին անգամ կալանավորված էր և գտնվում էր Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, քննիչը նրա տեսակցություններն արգելելու մասին մի որոշում էր կայացրել: Հետո մնացած հարազատների հետ արգելքը բացեցին, բացառությամբ Սեդրակ Քոչարյանի»:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ էր դա պայմանավորված, Ալումյանը պատասխանեց, որ ոչ մի հիմնավոր փաստարկ այդ մասով չի լսել և չի տեսել որոշման մեջ:

Ալումյանն ասաց, որ, երբ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվելուց հետո ազատ էր արձակվել, տեսակցության արգելքի հարցն արդեն պետք է սպառված լիներ: Բայց հաջորդ 2 կալանավորման դեպքում էլ այդ արգելքը շարունակվել է:

«Այսինքն՝ արգելքը պետք է գորություն չունենար: Այնուամենայնիվ քրեակատարողական հիմնարկն արդեն երրորդ անգամ կալանավորելիս էլի կիրառեց այն հին արգելքը: Դրանից հետո գործը գնաց դատարան, բայց էլի գործում էր քննիչի կիրառած արգելքը, թեև դա ակնհայտ ոչ իրավաչափ էր, քանի որ դատարանը պիտի այդ արգելքը կիրառի կամ չկիրառի, քանի որ գործը հիմա գտնվում է դատարանի վարույթում»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ այս հարցի կարգավորման համար վաղուց դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, բայց այդ առումով տեղաշարժ դեռևս չկա:

website by Sargssyan