Հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել
Նոյեմբերի 4-ից 6-ը 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային դիվիզիոնը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, բացազատվել նախանշված տեղանքում:
Ստանալով մարտական առաջադրանքը՝ հրետանային ստորաբաժանումները համազարկերով խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը: