Սմարթֆոնից օգտվող յուրաքանչյուրը օրական միջինը 10 հավելված է գործարկում. գիտնականներ
App Annie վերլուծական ընկերության գիտնականները հետազոտություն են կատարել՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին: Հետազոտության ընթացքում մասնագետները պարզել են, որ սմարթֆոնից օգտվող յուրաքանչյուրը օրական միջինը 10 հավելված է գործարկում, փոխանցում է Svopi-ն:
Ստացած տվյալների համաձայն՝ անցյալ տարի ամբողջ աշխարհում օգտատերերը բջջային սարքերի տարբեր հավելվածներին ընդհանուր առմամբ 3 մլն ժամ են տրամադրել, ըստ որում՝ այս ցուցանիշները մշտապես մեծանում են:
Դրանից զատ, 2017 թվականի առաջին եռամսյակում ծախսած ժամանակը մեծացել է 25 տոկոսով: Սմարթֆոնների տերերը հասանելություն են ստացել ամսական 30 բջջային ընդլայնման, իսկ սա նշանակում է, որ նրանք օրական օգտագործել են առնվազն 10 հավելված:
App Annie ընկերությունը հրապարակել է նոր հաշվետվությունը, որում նման հետազոտություն է կատարվել աշխարհի 10 երկրներում՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Մեքսիկան, Հարավային Կորեան, Բրազիլիան, Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Վերլուծական բաժնի աշխատակիցների կարծիքով՝ տրամադրած ժամանակի քանակի ընդհանուր աճը գլոբալ օգտատիրական ցանցի պայթյունի հետեւանք է: Այս ցուցանիշները առանցքային դեր են խաղում ըմբռնելու համար, թե ինչպես են մարդիկ վատնում իրենց կյանքի ընդհանուր ժամանակը: Արդի աշխարհում թվարկված երկրների մեծ մասի բնակիչները նախընտրում են իրենց կյանքը վերահսկել սմարթֆոնների բջջային հավելվածների միջոցով: