Ռուսաստանի ձեռքի տակ է հայտնվել Սիրիայի տարածքում ընկած իսրայելական գաղտնի հրթիռ
Արձակման անհաջող փորձից հետո իսրայելական գաղտնի հրթիռը հայտնվել է ոուս զինվորականների ձեռքի տակ։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, խոսքը «Դավիթի պարսատիկ» անվանումն ստացած հակահրթիռային պաշտպանության համակարգում կիրառվող իսրայելական հրթիռի մասին է, որը հայտնվել է ռուս զինվորականների ձեռքում:
Իսրայելը երկու նման հրթիռ է արձակել, որոնից միայն մեկն է նպատակին հասել: Երկրորդը խափանման հետևանքով ընկել է Սիրիայի տարածքում: Սիրիացի զինվորականները այն դուրս են բերել ընկնելու վայրից և տեղափոխել ռուս-սիրիական ռազմաբազա, որից հետո այն տեղափոխվել է Մոսկվա:
Իսրայելական հրթիռի ուսումնասիրության կարևորությունը բացատրվում է նրանով, որ «Դավիթի պարսատիկ» համակարգը հնարավորությունների առումով համեմատելի է ռուսական C-400 ՀՕՊ համակարգի հետ: