Չորս եվրոպական երկիր երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ որոշմանը, որը ընդունվել էր այս տարվա սեպտեմբերին՝ երկարաձգել հակառուսական սանկցիաները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ըստ հրապարակման, նշված երկրները իրենց ազգային քաղաքականությունները կվարեն համաձայն այդ որոշման։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԵՄ-ն որոշում էր կայացրել 6 ամսով երկարաձգել դեռ 2014 թվականի մարտից սահմանված սանկցիաները ընդդեմ ՌԴ-ի, կապված Ուկրաինական ճգնաժամի առաջացման հետ։