Տղամարդը մարզի ավագ դատախազի աշխատասենյակում բնական կարիքները հոգալու հարցի շուրջ մոտ 10 րոպե «կարդաբալետ է ստեղծել»
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 4-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 15։30-ի սահմաններում Սուրենավան գյուղի բնակիչ 51-ամյա Անաստաս Ազոյանը մուտք է գործել Վեդիի քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող Արարատի դատախազություն և այնտեղ գտնվող Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյանի աշխատասենյակում մի իսկական շոու է սարքել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ազոյանը բնական կարիքները հոգալու հարցի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել է ավագ դատախազի հետ, անհասցե հայհոյանքներ հնչեցրել տեղի դատախազության և նշված վարչական շենքում գործող մի քանի պետական հաստատությունների աշխատակիցների հասցեին, ինչի հետևանքով բնականոն աշխատանքը խաթարվել է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր «օրվա հերոսին» բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին, ով, պարզվել է, եղել է ոչ սթափ վիճակում։ Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։