Անհայտ անձը դանակով հարձակվել է օրենսդիր խորհրդի անդամի վրա (տեսանյութ)
Անհայտ անձը դանակով հարձակվել է Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամի վրա և վիրավորել ևս երկու մարդու, հաղորդում է South China Morning Post պարբերականը:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 8:44-ին՝ Տուեն Մուն շրջանում:
Global Times պարբերականի հրապարակած տեսանյութում երևում է, որ օրենսդիր խորհրդի անդամը գտնվում է իր վրանի մոտ, որտեղ ընտրողների հետ շփվում է տեղական շրջանային խորհրդի ընտրությունների քարոզարշավի շրջանակում, սակայն անսպասելիորեն դանակի հարված է ստանում իր առջև կանգնած տղամարդուց:
Ըստ հաղորդման՝ վիրավորվել է ևս երկու մարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, հարձակվողը ձերբակալվել է: Օրենսդիր խորհրդի անդամը լուրջ վնասվածքներ չի ստացել և օգնել է վնասազերծել իր վրա հարձակում գործած անձին: Նրա գրասենյակն անմիջապես չի պատասխանել այդ միջադեպը մեկնաբանելու խնդրանքին, սակայն ոստիկանությունը հաստատել է, որ պատգամավորը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում:
RTHK հանրային հեռարձակողի տվյալներով՝ հարձակվողը հայհոյանքներ է հնչեցրել թեկնածուի հասցեին՝ մեղադրելով նրան հուլիսի 21-ին Յուեն Լոնգում ցուցարարների վրա հարձակման համար, երբ տասնյակ սպիտակ հագուստներով մարդիկ հարձակվել էին տղամարդկանց խմբի վրա: Այդ բախումների հետևանքով 36 մարդ էր հոսպիտալացվել։
Հակակառավարական ցույցերի դեմ հանդես եկող թեկնածուն ենթարկվել էր զանգվածային քննադատության, երբ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ նա սեղմում է սպիտակ վերնաշապիկով տամարդկանց ձեռքը:
Video: A video shows that a man in blue stabbed #HK legislator Junius Ho in the chest. pic.twitter.com/OA04VUd4n5
— Global Times (@globaltimesnews) November 6, 2019