Վտանգավո՞ր է արդյոք ասկոֆենը
Երբեմն կարելի է այս կամ այն մարդուց լսել, թե ասկոֆենը վտանգավոր է, եւ կամհիմա շատ ավելի ժամանակակից միջոցներ կան եւ ասկոֆենը մնացել է անցյալում:
Արդյոք ասկոֆենը հնացել է կամ վտանգավոր է: Նախ ընդգծենք, որ ասկոֆենը պարունակում է ացետիլսալիցիլաթթու (արդյունավետ ջերմիջեցնող միջոց, վերացնում է բորբոքային երեւույթները, վերացնում է ցավը), պարացետամոլ (նպաստում է ասպիրինի ջերմիջեցնող եւ հակաբորբոքային ազդեցությանը) եւ կոֆեին (0.04 գրամ մի հաբում), որը բարձրացնում է գլխուղեղի ռեֆլեկտոր գրգռվածությունը, որի արդյունքում անհետանում է հոգնածությունը եւ քնկոտությունը, բարձրացնում է աշխատունակությունը, խթանում է ֆիզիկական ակտիվությունը:
Ինչ վերաբերում է լուրերին, թե ասկոֆենը վտանգավոր է, ապա նշենք, որ ժամանակին պարացետամոլի փոխարեն այն պարունակել է ֆենացետին, որն ուներ բարձր տոքսիկայնություն: Հիմա այն ֆենացետին չի պարունակում: Այնպես որ, լուրերը, թե ասկոֆենը վտանգավոր է, իրականությանը չի համապատասխանում:
Այսուհանդերձ, նրանք, ովքեր տառապում են ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցից, ունեն լյարդի եւ երիկամների հետ կապված խնդիրներ, ապա ճիշտ կանեն ասկոֆեն օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեն բժկի հետ:
Ի դեպ, ասկոֆենը, ինչպես պնդում են շատերը, այդ թվում բժիշկները, օգնում է ցածր ճնշում ունեցողներին, բայց դա չի նշանակում, թե դրանով կարելի է բուժել հիպոտոնիան: Միեւնույն ժամանակ, հիպերտոնիայով տառապողները ասկոֆենը պետք է օգտագործեն բացառապես բժկի հետ խորհրդակցելուց հետո:
Ասկոֆենը վաղուց է հայտնի եւ սիրված է շատերի կողմից, ովքեր պարբերաբար տառապում են գլխացավից: Նույնիսկ նոր դեղամիջոցների ի հայտ գալուց հետո չեն հրաժարվում ասկոֆենից:
Վերջում շեշտենք. եթե ասկոֆենը ձեզ օգնում է, ապա ընդունեք այն, եւ ոչ թե տանջվեք ատամի կամ գլխ ցավից: Այսուհանդերձ, երբեք եւ երբեք ինքնաբուժությամբ մի զբաղվեք: Եթե գլխացավը հաճախակի է դառնում, ապա մի վախեցեք՝ դիմեք բժշկի օգնությանը:
Եւ ամենակարեւորը՝ ասկոֆեն գնելուց ուշադիր եղեք, թե ում արտադրանքն եք գնում:
Top-News.am