1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 նոյեմբերի 2019թ., 00:00
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է Ղարաբաղի ժողովուրդ, դա մտահոգիչ է. Գեղամ Նազարյան (Տեսանյութ) Արսեն Համբարյանը 50 տարվա բարձրությունից Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Պուտինը պարգեւատրել է Մեհրիբան Ալիեւային Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի ՆԱՏՕ-ին խորհուրդ են տվել պատրաստ լինել Ռուսաստանի հետ պատերազմին «Պետական ինստիտուտների մուտքերը չեն կարող արգելափակվել». Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ ցուցարարներին Կիևի պնդմամբ, Ղրիմում 100-ից ավելի քաղբանտարկյալ կա Մեր ուղերձը ՀՀ կառավարությանն այն է, որ պետք է ապահովվի խաղի հավասար կանոններ․ ԱՄՆ դեսպան Փաշինյանի խոսքը ոչ թե ժողովրդի, այլ ՔՊ-ի «երազանքի ՍԴ»-ին էր վերաբերում. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) ՀՅԴ երիտասարդները դադարեցնում են նստացույցը և նախարարին հրավիրում հրապարակային քննարկման Մենք՝ որպես ժողովուրդ պետք է ավելի խորը իմանանք մեր պատմությունը․ Նիկոլ Փաշինյան Ռուսաստանում ԱԴԾ-ն 9 ահաբեկչի է ձերբակալել Վիկտորյա Բեքհեմը հաշտվել է Քարդաշյան քույրերի հետ Փոխհրաձգություն Սուխումի կենտրոնում. կա երկու զոհ Գիտնականները հայտնաբերել են 143 եզակի հսկայական գեոգլիֆներ Victoria’s Secret-ը չեղարկել է իր այս տարվա շոուն Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Մոտեցման հետեւանքները, որոնց դեմ հանդես էր գալիս Պրիմակովը, այսօր զգում է նաեւ Հայաստանը. ՌԴ դեսպան Տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը (տեսանյութ) Թուրքիան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին Իսրայելի վարչապետին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Պոմպեոն կոչ է արել Իրանի ցուցարարներին ԱՄՆ ուղարկել բողոքների ճնշման վկայությունները Տիմատիի նախկին և ներկա սիրելի կանայք միասին նկարահանվել են գովազդում (լուսանկարներ) Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է գիշերային լուսավորումն՝ ավերիչ հրդեհից հետո Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին Թուլուզում ողորմություն տված ֆրանսիացուն տուգանել են 100 եվրո «Ցանկանում են վարչապետին պաշտոնանկ անել». Նեթանյահուն իր նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքները «հեղաշրջման փորձ» է անվանել Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում Կոմիտասի հուշարձանն է բացվելու Ռոնալդուն չի օգնի «Յուվենտուսին» Իրանում տեղի ունեցող գործընթացները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար. ՌԴ դեսպան Հյուրանոցներից կարող են անհետանալ մեկանգամյա օգտագործման շամպունները Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ է հրապարակվել Մենք պետք է շարունակենք բաց խոսել այս պահին տարվող ոլորտային քաղաքականությունների բացերի մասին Փաշինյանը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է․ Լեւոն Երանոսյան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Հայաստանի արտաքին պարտքը երբեք այսքան մեծ չի եղել Սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո Սերբիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է լրտեսության համար (տեսանյութ) Փորձել է մտնել Կրեմլ՝ հայտարարելով, որ Պուտինի կինն է Ժամանակի փորձությունով անցած Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային բնույթ ունեն. ՌԴ ԱԳ նախարար Չիլինգարովը փորձել է «զբաղեցնել» Պուտինի տեղը. ինչպես է ՌԴ նախագահը արձագանքել դրան (տեսանյութ) Ադրբեջանում նոր օմբուդսմեն կընտրեն Ծիծաղելի վիճակում ենք հայտնվել՝ ՀՀ-ում «Անգլերենը», «Ֆրանսերենը», «Ռուսերենը» պարտադիր են, «Հայերենը»՝ ոչ Այս քայլերը միտված են կենդանաբանական այգին փակելուն Փաստաբանների պալատում իրավաբաններ են հավաքվել, իսկ դատարաններո՞ւմ Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ. էս ա, ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա. Ռուբեն Հայրապետյան ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտե Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Իմ որդին իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել է բոլորի հետ հավասար. Ս. Օհանյան Քաղաքապետարանը 2019 թ. հատկացված գումար ունեցել է, սակայն չի ծախսել «Իշխանությունները քաջնազարներ են, թարս նստել են վագրի վրա, ու դարձել են թագավոր». Միհրդատ Մադաթյան (տեսանյութ) Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը (տեսանյութ) Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահ-Փաշինյան հանդիպումից առաջ (տեսանյութ) Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ հայ գործարարների Ինձնից ուզում են խլել ավազի իմ արտադրամասը (տեսանյութ) Նախագահը և փոխվարչապետը Լոնդոնում մասնակցում են ՎԶԵԲ Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության հետ. Հայաստանում ՌԴ դեսպան Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր. ՌԴ դեսպան Քամելեոնի պես գույնը փոխելու հատկությունը այս իշխանություններին թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ մոլորեցնելով իրենց հետևողներին Վերաքննիչը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը Ծառերը կրճատում են վաղաժամ մահացությունը Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին Սխտորը բարելավում է տարեց մարդկանց հիշողությունը․ հետազոտություն Ընդդիմությունն սկսել է կողպեքներ կախել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների օֆիսներին Միլանում ադրբեջանցու հետ կապված միջադեպը Հայրապետովի հեռացման հետեւա՞նք էր․ ԱԽ քարտուղարն արձագանքեց Արտագաղթը ոչ թե նվազել է 90 տոկոսով, այլ աճել է գրեթե կրկնակի Թուրքիան պետք է դադարի շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե ուզում է ԵՄ-ից օգնություն ստանալ․ հույն նախարար Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ. դատախազի խորհրդական Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական С-400 համակարգերից․ Պետդեպ Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան պատասխանները Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing-ը տեսանյութում է հայտնվել Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ
Հարցում

Հավանություն եմ տվել ոչ թե «ՀուԶանք ու Զանգ»-ին, այլ` 1920-ականների պոեզիայի ասմունքի երեկոյի. (տեսանյութ)

 

Հավանություն եմ տվել ոչ թե «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, այլ ընդամենը ասմունքի երեկոյի. ինձ շատ համառոտ է ներկայացվել «ՀուԶանք ու Զանգ»-ի ծրագիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանը, ով եղել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում:

«Ինձ ներկայացվել է 1920-ականների պոեզիայի ընթերցանության օր: Դրանից հետո երկրորդ հարցը չառաջացավ՝ ֆորմատի հետ կապված: Հարցին վերաբերվեցի նաև որպես լրացուցիչ պրոպագանդա Չարենցի, Տերյանի պոեզիաների, քանի որ մենք էլ ենք դրանով զբաղված, որոշեցի հավանություն տալ»,- նշեց նա:

Գոռ Սուջյանը նշում է, որ այս ֆորմատով առաջին անգամ էր նախարարության հետ համագործակցում և հետագայում մերժելու է գերատեսչության նման առաջարկները. «Առաջին անգամ էր նախարարության հետ համագործակցությունը և հաստատ վերջինը»:

«Փոխնախարար Արա Խզմալյանն ինձ առաջարկեց, որ լինեմ հանձնաժողովի անդամ: Ես սկզբում համաձայնեցի, հետո երբ մեյլեր սկսեցի ստանալ ծրագրերի մասին, հասկացա, որ շատ ծավալուն է այդ ամենը և ես իսկապես ժամանակ չունեմ այդ ամենն ուսումնասիրելու համար: Խնդրեցի, որ ինձ հանեն այդ հանձնաժողովից: Հետո Խզմալյան Արան ասաց՝ Գոռ ջան, խնդիր չկա, կարող ես գալ, մասնակցել, մենք քեզ շատ համառոտ կներկայացնենք ծրագրերը, թե ինչ է լինելու, դու քո որոշումը կկայացնես: Իմ սխալը նրանում էր, որ ես խորը չէի ուսումնասիրել ծրագրերը: Ես չգիտեի, որ մեր կարծիքներն են որոշիչ լինելու, կարծում էի, որ դրանք լրացուցիչ կարծիքներ են ուղղակի»,- ասաց երգիչը:

 Գոռ Սուջյանի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրերը համառոտ են ներկայացվել իրեն: Բացի այդ, երաժիշտը տեղյակ չի եղել, թե որ ծրագրին որքան գումար է հատկացվելու:

Ինչ վերաբերում է «ՀուԶանք ու Զանգ» արդեն կայացած ներկայացմանը, Գոռ Սուջյանը նշեց. «Ներկայացումը չի հաջողվել դիտել ամբողջությամբ, ինչ-որ փոքր դրվագ եմ տեսել, դրվագի մեջ լսել եմ աղմուկ, ոչ մի բառ չեմ հասկացել: Համենայնդեպս, ես դրանից ոչինչ չհասկացա: Այսինքն, այդ դեպքին չեմ կարող հստակ անուն տալ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում ներկայացվել էր «ՀուԶանք ու Զանգ» պիեսը։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց անվանելով «սատանիստներ» ։ «Հուզանք ու զանգ» ներկայացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ․-ի բյուջեից հատկացրել է 2,7 մլն դրամ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այս ներկայացման շուրջ բարձրացված աղմուկից հետո հայտարարել էր, որ նախարարությունում մասնագետներից կազմված հանձնաժողովն է դրական եզրակացություն տվել «ՀուԶանք ու Զանգ» դրամաշնորհային ծրագրին: Արայիկ Հարությունյանը նաև նշել էր ներկայացմանը հավանություն տված հանձնաժողովի անդամների անունները, որոնցից մեկը հենց Գոռ Սուջյանն է:

Նախօրեին Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե ինքը` որպես մասնագետ, հավանություն է տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, թյուր տեղեկատվություն է:

website by Sargssyan