Կաթոլիկ եկեղեցին հետաքննում է 2 միանձնուհիների հղիանալու հանգամանքները
Կաթոլիկ եկեղեցին հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Աֆրիկայում աշխատելիս երկու միանձնուհիներ հղիացել են: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ կանայք հղիացել են՝ չնայած նրանց կողմից կուսության պահպանման խոստմանը։
Կանանցից մեկը հայտնաբերել է, որ հղի է, երբ ստամոքսի ցավեր է ունեցել։
Երկու միանձնուհիներն այժմ կանգնած են կրոնական կյանքից հեռանալու վտանգի առաջ, քանի որ սկանդալը հոգևորականների շրջանում «զարհուրանք» է առաջացրել: