Այսօր՝ 29 նոյեմբերի 2020թ., 00:00
Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն Աշոտյան Մտավորականների երթն ավարտվեց Երեւանում. նրանք նամակ փոխանցեցեին դեսպանատուն Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել․Արմեն Սարգսյան Միքայել Մինասյան. Նիկոլը հրաժարվել է պահել Լաչինն ու Քարվաճառը (Փաստաթուղթ) Արյունոտ մեդալ Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի. Հ.Հարությունյան Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան Մարդն ինչպես կարող էր այսպես վարվել․ Էմմա Պետրոսյան Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Թող մեր տղերքը հետ գան, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռուբեն Մխիթարյան ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 10 և ձերբակալված 3 անձանց մասին Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք պայմանագրի պահանջը. Հրանտ Թոխատյան Ժամկետային զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին Նիկոլի եւ Արայիկի բոլոր կողմնակիցներն արժանի չեն ձեռքսեղմման. ինձ համար դուք հայ չեք, թուրքից վատն եք. Արամ Գաբրիելյանով Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա «Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում». Գևորգ Պետրոսյան Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան. Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները Թուրքն իմ գլխավերեւը կանգնած, ես ո՞նց անասուն պահեմ․ Սոթքում անորոշություն է Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տարածքում (տեսանյութ) ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ) Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային Նիկոլը Հայաստանից Ադրբեջանին է զիջում երեք կիլոմետրանոց կարեւոր հատված, գուցե նաեւ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում չեն անհանգստանում, որ թուրքերը Սոթքում են Փաշինյանը վերջին ճիգով եւ ամեն գնով փորձում է երկարաձգել սեփական իշխանության փլատակները. Լիլիթ Գալստյան «Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը Հիմա, երբ արդեն մոտենում է ֆեյքերի տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. Նարեկ Սամսոնյան Իսրայելը սաուդցիներին թույլ է տվել ղեկավարել Արեւելյան Երուսաղեմում բարեգործական կազմակերպությունները Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին 44 օր այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա գնում են բանվորություն անելու. ժամկետային զինծառայողի մայր Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը. իրավապաշտպան Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ․ օգտատերերը քննադատում են Փաշինյանին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ Անհրաժեշտ էր հաշվի առնել Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը. ՄԻՊ-ը՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու մասին «Բավարիան» ու «Ռեալը» հաղթանակներ տարան, «Լիվերպուլը» պարտություն կրեց ՄԻՊ-ի նկատմամբ վերջին օրերի հարձակումները համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից. Արման Թաթոյան Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո «Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը Նիկոլը միայն սա կարող է անել. Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պեգով․ Պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան
Հարցում

Ուրիշ Հայաստանի դասերը

Հայաստանի նորագույն պատմության ընդամենը 1.5 տարին հնարավորություն է տալիս երկրում կատարվողի և կատարվելիքի մասին կարևոր հետևություններ անել։

2018-ի մայիսից մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում։ «Նորը» և « հինը» զանգվածների համար նախատեսված պարզունակ հնարքներ են, որոնք արդեն կորցնում են իրենց նախնական մոգական ազդեցությունը։ Իսկ այ «ուրիշը» փաստ է, որից պարտավոր ենք հետևություններ անել՝ Հայաստանի առաջիկա մոդեռնիզացիայի և ավելի առողջ, ժամանակակից պետություն ունենալու համար։

«Ուրիշ Հայաստանի» պարամետրերը պետք է հնավորինս ճիշտ հասկանալ՝ ապագայի համար։ Այդ պարամետրերը կան և կախված չեն մեր նախասիրություններից։

1. «Ուրիշ Հայաստանը» շոկային եղանակով ձևավորել է նոր մոտեցում։ Դա առաջին հերթին վերաբերում է պաշտոնյաների խավի մտածողության փոփոխությանը և օլիգարխների, մերձօլիգարխիկ մտածողության փոփոխությանը։ Պարզ ասած՝ նրանց անսահման բեսպրեդելային պահվածքից գրեթե բան չի մնացել։ Ցանկացած հաջորդ իշխանություն սա պետք է դարձնի անդառնալի պրոցես։ Այն վիճակը, երբ պաշտոնը համարվում էր փող աշխատելու նորմալ երևույթ, իսկ ամենաթողությունը և անպատժելիությունը՝ օլիգարխիկ և մերձօլիգարխիկ շրջանակների համար սովորական նորմ, այլևս երբեք չպետք է լինի Հայաստանում։ Անկեղծ ասած՝ դա պետք է վերացած լիներ 10-15 տարի առաջ, բայց այդպես չեղավ, ու հասարակությունը սկսեց խեղդվել արևելյան ու կիսագողական բարքերի մեջ։

2. Ընտրակաշառքով ընտրությունների էջը Հայաստանում փակվել է։ Այլևս մեշոկով անթաքույց փող բաժանելով ընտրություններում հաղթել կամ ԱԺ-ում հայտնվել չի լինելու։ Հետևաբար՝ փոխվում է քաղաքական և ընտրական պայքարի ողջ տրամաբանությունը։ Բայց սա դեռ չի նշանակում, որ երաշխավորված են ազատ քվեարկությունը և բովանդակային ընտրությունը։

3. Բոլոր ոլորտների տոտալ միակուսակցականությունը չի փոխվում։ Տեղի է ունեցել զուտ հասցեի փոփոխություն՝ Մելիք-Ադամյանի փոխարեն այսօր գործում է այլ հասցե։ Սա ակնհայտ խնդիր է, որը խորքային լուծում է պահանջում։ Հակառակ պարագայում բացառված է երկրի առաջընթացը։

4. Նախորդ կետի և այլ գործոնների ուղիղ հետևանքն է այն, որ իշխանությունից դուրս ավելի մեծ ինտելեկտուալ պոտենցիալ և էֆեկտիվ աշխատանքի ավելի մեծ ռեսուրս է կուտակվում, քան՝ իշխանության մեջ։ Սա խոսում է իշխանության որակական աղքատության և անարդյունավետության մասին։

5. Պետական ինստիտուտների ձևավորման և կայացման առումով Հայաստանն իր պետականության ընդամենը 27 տարում բավական լուրջ հաջողություններ է ունեցել։ Կյանքը ցույց տվեց, որ մեզ հաջողվել է անել այն, ինչն այլ պետությունների և ժողովուրդների չի հաջողվում ժամանակի շատ ավելի երկար հատվածում։

6. Այդպես էլ չի գտնվում քաղաքական դաշտի առողջացման կամ, ավելի ճիշտ, ձևավորման բանալին։ Չկա դրա կարևորության գիտակցումը՝ պետության զարգացման համար։ Քաղաքական դաշտում գաղափարական հակակշիռների բացակայությունը շարունակում է վնասել երկրի զարգացման տրամաբանությանը՝ ամենանուրբ մակարդակներում, բայց դա լայն հանրության և նաև վերնախավի մեծամասնության կողմից, ցավոք, չի նկատվում։

7. «Ուրիշ Հայաստանը» իր ստեղծմամբ ապացուցեց, որ չի կարելի անընդհատ հետաձգել, ուշացնել բարեփոխումները, չի կարելի ճահճացնել մթնոլորտը և անտեսել փոփոխությունների պահանջի հանրային տրամադրությունները։ Երբ հանրության տրամաբանական պահանջները չեն կատարվում, գալիս է պատահական լուծումների տարբերակը։

8. Մյուս կողմից՝ ընթացիկ փուլը ցույց է տալիս, որ հնարավոր չէ (կամ չի կարելի) հանրությանն անընդհատ սուտ և կեղծ իդեաներ ներարկել։ Դա միայն սահմանափակ ժամանակահատվածում է ազդելու հանրային տրամադրությունների վրա։ Դա ժամանակավոր գործիք է և սովորաբար վատ հետևանքներ է ունենում։

9. Մյուս հետևությունը, որը հընթացս անում ենք, հետևյալն է. այնքան, որքան առաջին գիծն է մոտիկ Երևանի կենտրոնին, նույնքան էլ խաղաղությունից դեպի պատերազմ ճանապարհն է կարճ՝ մի քանի ժամվա հեռավորություն։ Սա պետք է հասանելի լինի բոլորին։ Սա նշանակում է, որ անմիտ սխալները կամ մտածված վտանգավոր քայլերը (դրանց ցանկը ցավալիորեն մեծ է) կարող են հանգեցնել պատերազմի։

10. Իրավապահ համակարգի և դատարանների կտրուկ բարեփոխումները հրամայական են։ Այդ համակարգերն իրենց այսօրվա որակներով չունեն ապագա և չեն կարող ապահովել երկրի առաջիկա զարգացումը։ Կյանքը ցույց տվեց, որ դրանց հիմքում ընկած են մեկ մարդու ցանկություններն ու հրահանգները, և չի գործում օրինական դիմադրության համակարգը։ Հաջորդ իշխանության համար սա առաջնային խնդիր է. նվազագույնը պետք է ունենալ մի վիճակ, որը բացառի այսօրվա դատախազության կամ ՀՔԾ-ի գոյությունը։ Այսօրվա իշխանությունը դատաիրավական ռեֆորմի իր հնարավորությունը վատնել է։

11. «Ուրիշ Հայաստանը» հասարակության տարբեր շերտերի օր օրի ավելի տեսանելի կերպով ապացուցում է, որ առանց գրագետ թիմերի, առանց գրագետ ծրագրերի, առանց հստակ պատկերացումների Հայաստանում լուրջ հաջողությունների, բեկումնային փոփոխությունների հասնել հնարավոր չէ։ Մեկը մյուսին փոխարինող վերամբարձ լոզունգներն ու լայվերը ոչ մի երկրի իրական հաջողության չեն բերել։ Այս դասն աստիճանաբար հասանելի է դառնում ավելի լայն շերտերի։

12. Երբ նախորդ դրույթի ազդեցությունը դառնա դոմինանտ, Հայաստանը մուտք կգործի իր զարգացման հաջորդ ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլը՝ գրագետ աշխատանքի, ինտենսիվ ստեղծագործ մտքի փուլը։ Բայց այսօրվա Հայաստանը հուշում է, որ դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանի՝ ներհասարակական առողջացման կամ, ավելի ճիշտ ձևակերպմամբ՝ հաշտեցման դեպքում։ Ներհայաստանյան հասարակական հաշտեցումը բարդ ու կարևորագույն պրոցես է, և մենք դրա միջով անպայման անցնելու ենք։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan