Այսօր՝ 28 նոյեմբերի 2020թ., 00:00
Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա «Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում». Գևորգ Պետրոսյան Փաշինյանը շուտ է կտրվել իրականությունից և գտնվում է այլ իրականությունում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով Սոթքի բնակիչները չգիտեին, որ թուրքը գալու է և ասելու է՝ «ռադ եղեք ստեղից». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պեսկով. Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան. Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները Թուրքն իմ գլխավերեւը կանգնած, ես ո՞նց անասուն պահեմ․ Սոթքում անորոշություն է Ի՞նչ է կատարվում Սոթքում ու հանքի հարակից տարածքում (տեսանյութ) ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ) Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային Նիկոլը Հայաստանից Ադրբեջանին է զիջում երեք կիլոմետրանոց կարեւոր հատված, գուցե նաեւ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում չեն անհանգստանում, որ թուրքերը Սոթքում են Փաշինյանը վերջին ճիգով եւ ամեն գնով փորձում է երկարաձգել սեփական իշխանության փլատակները. Լիլիթ Գալստյան «Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը Հիմա, երբ արդեն մոտենում է ֆեյքերի տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. Նարեկ Սամսոնյան Իսրայելը սաուդցիներին թույլ է տվել ղեկավարել Արեւելյան Երուսաղեմում բարեգործական կազմակերպությունները Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Իմ քայլը ռազմական դրությունն օգտագործում է իրենց խղճուկ գոյությունը երկարաձգելու համար Մեկ ամսվա գնացած երեխաները սեպտեմբերի 27-ից դիրք են պահել․ ժամկետային զինծառայողի մայր Եթե ԱԳ նախարարը չգիտի՝ պատերազմը սկսվում է, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի սպասում չունեմ իրենից. Մարուքյան Նիկոլ Փաշինյանը մեծ թյուրիմացության մեջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկա․ Գեղամ Մանուկյան Չնայած ինչու եմ զարմանում, նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա. Աշոտյանը` նորանշանակ ԱԳՆ-ին 44 օր այս արհավիրքով անցնելուց հետո երեխաները հիմա գնում են բանվորություն անելու. ժամկետային զինծառայողի մայր Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Փաշինյանի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը. իրավապաշտպան Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը Թուրքի հետ համագործակցելով Արցախը ոչնչացրեցիր ու հիմա սենատի որոշումից ես հրճվո՞ւմ․ օգտատերերը քննադատում են Փաշինյանին Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին եւ Սենատին․ Գարեգին Բ Անհրաժեշտ էր հաշվի առնել Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը. ՄԻՊ-ը՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու մասին «Բավարիան» ու «Ռեալը» հաղթանակներ տարան, «Լիվերպուլը» պարտություն կրեց ՄԻՊ-ի նկատմամբ վերջին օրերի հարձակումները համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից. Արման Թաթոյան Պիրլո. Գոհ չեմ «Յուվենտուսի» ցուցադրած խաղից Կորոնավիրուսի մասնիկները կարող են անվտանգ «գոյատեւել» տարբեր մակերեսների վրա մինչեւ մի քանի օր. հետազոտություն Ռուս խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը Իբրահիմովիչ. Վնասվածքս այդքան էլ լուրջ չէ Չարեկտարցիները իրենց տներն այրելուց հետո են իմացել, որ գյուղը մնում է հայկական կողմի վերահսկողության ներքո «Սա սադրանք էր իմ նկատմամբ». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Ինչպե՞ս կարող է հազար հոգին 10 հազարին շրջապատել. անասուն պետք է լինես նման հրաման տալու համար. Բագրատյան Մեր նահատակված զինվորների մարմինները պահել են սառնարաններում, որ զոհերի մեծ թիվ չասեն. Նարեկ Մալյան Պեսկովը կոչ է արել Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ Իսկ դուք գիտեի՞ք ինչքան ցածր է Նիկոլը Նիկոլը միայն սա կարող է անել. Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պեգով․ Պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական Որ ասում եմ, ամեն ինչ թողած էր մեր 18-20 տարեկան զինվորի վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը Զգացել ե՞ք, որ պետությունը չկա. անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելը. Աղասի Ենոքյան Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ աջակցության խումբ է ուղարկել ԼՂ Ֆրանսիան կրկին փորձում է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա. Le Monde Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց Նիկոլը վախենում եւ զգուշանում է ՀՀ հպարտ քաղաքացիներից Փաշինյանը պետք է հեռանա. Արթուր Վանեցյան Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել. Կարեն Վրթանեսյան 1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ ՀՀ ԳԱԱ նախագահ. Նիկոլը պետք է հեռանա Հայ մոտոհրաձգայինները պայթեցնում են զորամասի զորանոցներն ու շինությունները՝ հեռանալով Քարվաճառից Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք. Արմեն Սարգսյանը՝ Ամմանում Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին
Հարցում

Յովանովիչի՝ ուկրաինական և հայկական խառնակչությունը

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի շուրջ զարգացումները նոր ընթացք են ստանում։

Մենք վերջերս անդրադարձել էինք նախագահ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի՝ Յովանովիչին վերաբերող հատվածին և որոշ փաստեր հրապարակել նրա հայաստանյան գործունեության դրվագներին, որոնք, ինչպես և Ուկրաինայում, աչքի են ընկնում ընդգծված կողմնապահության և խառնակչության տարրերով։

Հոկտեմբերի 11-ին Թրամփի իմպիչմենտի քննության ընթացքում Յովանովիչը հայտարարել է, որ սպառնալիքներ է նկատել Թրամփի և Զելենսկու հեռախոսազանգի ընթացքում նախագահի կողմից իր մասին արված քողարկված դիտարկումից։ «Նա ինչ-որ բաների միջով պիտի անցնի»,- ասել էր Թրամփը։

Վկայության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին, Յովանովիչը ասել է, որ շոկի մեջ է նախագահի ասածից. «...Ես չգիտեի, թե դա ինչ էր նշանակում, ես շատ անհանգիստ էի, և մինչ այժմ անհանգիստ եմ»։

Ժամանակին Ուկրաինայի արդարադատության նախարարը զգուշացրել էր Յովանովիչին, որ նա ուշադիր լինի թիկունքից հարվածներից։ Յովանովիչը Ուկրաինան լքել է մայիսին, մի քանի ամիս ավելի վաղ, քան իր ծրագրավորված մեկնումն էր։ Յովանովիչի խոսքերով՝ նրա ղեկավարն ասել է, որ անմիջապես պետք է վերադառնա ԱՄՆ, և դա իր իսկ անվտանգության համար է։

Ուկրաինայում նախագահ Պորոշենկոյի օրոք Մարի Յովանովիչն, ըստ էության, եղել է կոռումպացված համակարգի՝ որոշակի գործառույթներով օղակներից մեկը եւ հակակոռուպցիոն պայքարի հիմնական խոչընդոտը։ Կա տեսակետ, որ Մարի Յովանովիչի ակտիվ ջանքերով է պաշտոնանկ արվել Ուկրաինայի նախկին դատախազը, որը փորձում էր բացահայտել կոռուպցիոն հայտնի գործեր, որտեղ ներգրավված էին հեղափոխական Պորոշենկոյի թիմերը եւ ամերիկյան ազդեցիկ դեմքեր։ Եւ հենց այդ դատախազի մասին էր Թրամփն ասում. «… Ես գիտեմ, որ դուք ունեցել եք շատ լավ դատախազ, որին հեռացրել են... դա անարդար է...»։ Ըստ էության՝ դեսպան Յովանովիչը ստորադասել է իր պետության՝ ԱՄՆ շահերը և հետապնդել ֆինանսական շրջանակների շահերը, հավանաբար՝ անմասն չմնալով։

Մարի Յովանովիչը 2008-2011 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Հայաստանում, և որոշ բացահայտվող դիտարկումներ վկայում են, որ նա գրեթե նույն ձեռագրով աշխատել է նաև Հայաստանում։

Վիկիլիքսի գաղտնազերծված ֆայլերում է դեսպան Մարի Յովանովիչի գաղտնի նամակը ԱՄՆ պետքարտուղարությանը. «Հայաստանում քաղաքական գործիչներին պատկանող սեփականության մասին հավաստի եւ հիմնավոր տեղեկություններ հայթայթելը շատ դժվար է, սակայն լավ կապեր ունեցող գործարարներից մեկը պատրաստակամություն է հայտնել՝ գաղտնի տեղեկատվություն փոխանցել իշխող քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին»։

Այնուհետեւ ամբողջ փաստաթուղթը հիմնվում է մեկ անձի հետ ունեցած զրույցի վրա, որի արդյունքում Յովանովիչը փորձում է կազմել հնարած մի բուրգ՝ դրանցում ընդգրկելով տարբեր քաղաքական գործիչների եւ գործարարների։

Յովանովիչի՝ ԱՄՆ ուղարկվող տեղեկատվության աղբյուրը, ըստ էության, հիմնված է եղել ընդդիմադիր հայացքներով հայաստանյան խոշոր գործարարի ասածների վրա։ Թե ո՞վ է նա, մենք ստույգ չգիտենք, սակայն Վիկիլիքսի տվյալներից պարզ է դառնում, որը նա ԱՄՆ դեսպանին տվել է ակնհայտ սուտ տեղեկություններ ոչ միայն այն ժամանակվա իշխանությունների վերաբերյալ, այլև, պարզ ասած, սուտ մատնագրություն է տվել իր գործարար ընկերների մասին։

Հետագայում Վաշինգտոն ուղարկված զեկուցագրերում այդ սուտ մատնագրերի, բամբասանքի հիման վրա Յովանովիչը նկարագրում է տարբեր քաղաքական-բիզնես սերտաճման կապեր, քաղաքական դեմքերի բիզնես հետաքրքրությունների հնարավոր սխեմաներ։

Ինչպես արդեն նշել էինք, անգամ այդ նամակում խոսք չկա Քոչարյանի «4 մլրդ»-ի մասին, հավանաբար՝ խիստ անիրատեսական լինելու պատճառով։ Թեև վստահ ենք, որ ինֆորմատոր-գործարարը դրա մասին ասած կլինի, քանի որ դրանից անմիջապես հետո ռուսական երկրորդական նշանակության մեդիայով սկսվեց Քոչարյանի 4 մլրդ-ի մասին տեղեկատվական արշավը՝ «Версия» 2010 թ., «Век», «The Moscow post» եւ այլ՝ լայն հանրության անծանոթ մեդիայով, որից հայկական որոշակի ուղղվածության մամուլը սկսեց անմիջապես մեջբերումներ անել։

Հիշեցնենք նաև, որ Յովանովիչի նամակից ավելի վաղ, ըստ Վիկիլիքսի, հայաստանյան քաղաքական եւ բիզնես էլիտայի մասին եղել է նաեւ մեկ այլ նամակ՝ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից դեպի պետքարտուղարություն, որտեղ հստակ նշված է. «փաստաթուղթը պաշտոնական բնույթ չի կրում եւ դրանում առկա տեղեկատվության մի մասը հիմնված է տարբեր բամբասանքների եւ սպեկուլյացիաների վրա (The following is our guide to who owns what in Armenia, with the caveat that some of the information is based on rumor and speculation):

Ամերիկյան մեր աղբյուրների միջոցով մենք փորձում ենք պարզել Հայաստանից ուղարկված ապատեղեկատվության և ուղղորդված կեղծիքի իրական աղբյուրները՝ քաղաքական շրջանակներ, միջնորդներ և, գուցե, դա ֆինանսավորած խոշոր բիզնեսի ներկայացուցչին։

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan