1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 նոյեմբերի 2019թ., 00:00
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմը ներկայացրին հրաժարական Իրանում ձերբակալում են անկարգությունների կազմակերպիչներին. իրանցի գեներալ 1,5 մլրդ դրամ է հատկացվում Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակխնդիրը լուծելու համար Վրաստանում ազատազրկում են ընդդիմության ակտիվիստներին Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը «Դա իմ դրաման է». Եվգենի Պետրոսյանը` սկանդալային ամուսնալուծության, հայկական հումորի եւ եթերում օգտագործվող հայհոյանքների մասին Հաղորդման անոնսը Վանեցյանի հրաժարականի պատճառ է դարձել Արթուր Վանեցյանի համար ընդունելի է այդ տարբերակը. պետք է հեռանան բոլորով Լա՛վ, այդքան բութ որտեղից եկաք և ընկաք այս երկրի գլխին Խոստացել են ռեկտորի պաշտոն, եթե Քոչարյանի դեմ հերթական գործը «հորով-մորով» անեն Միայն վախկոտ մարդը կարող է այդքան վրեժխնդիր ու հիշաչար լինել․ ՔՊ հիմնադիր նախկին անդամը` Փաշինյանի մասին Սիրուշոն մերժեց, Նիկոլը՝ կանչեց․ ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է թուրքը և ով հայը. (տեսանյութ) Կառավարությունը սահմանեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը ստորագրվել է․ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է տնօրենի ժ/պ-ին Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ «Ինչպիսի՞ այցով, ինչ օրակարգով, ինչ արդյունքների ակնկալիքով է վարչապետը մեկնել Իտալիա». Հարցում՝ կառավարությանը Թաիլանդում ամուսինը փախել է կնոջից՝ իր հետ վերցնելով վիճակախաղի շահած տոմսը Մատվիենկոն և Միրզոյանը քննարկել են Ղարաբաղի հարցը Վրաստանի վարչապետը կարգադրել է կանգնեցնել գնաճը երկրում Ի՞նչ է ներառված դատավորների բարեվարքության կանոնների մեջ. նոր նախագիծ Եղանակը Հայաստանում Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցվել կարգապահական վարույթ 10 անգամ ավելի վատն է իրենց ծառայությունը, որ այդ ստից ակցիայի համար գաղտնի գործակալին բացահայտեց ( տեսանյութ) Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործադիր կոմիտեն նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ ՈՒԵՖԱ-ն կարող է խիստ պատիժ սահմանել Ռումինիայի նկատմամբ Մեկ շաբաթում ՀՀ-ում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում ՄԹ նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանություն Արցախի խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ կրտսեր դիվանագետները Դոնալդ Տուսկը՝ ԵԺԿ նոր նախագահ Մոսկվայում կկայանա ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողով Ցանցառապետության կյանքից. դրվագ 20 Թուրքիայում փաստաբան է ձերբակալվել՝ Գերմանիայի օգտին լրտեսության կասկածանքով Գորբաչովը մեկնաբանել է ԽՍՀՄ-ի փլուզման մասին Պուտինի խոսքերը Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում. «Դոլմամա» ռեստորանի տանիքն ամբողջությամբ կրակների մեջ է (ուղիղ, ֆոտո) Կանադայի նոր կառավարության կազմ են մտել 18 տղամարդ եւ 18 կին Ռուսաստանը ցուցադրել է նորագույն հրետանային կայանքի փորձարկումները (տեսանյութ) «Գազպրոմի» արժեթղթերը թնկացել են 3,1 տոկոսով Ռուսաստանը հերքում է, որ վնասել է ուկրաինական նավերը «Կողպեքների պատերազմը» հասավ կառավարության շենք Դուխով եւ հպարտ թանկացումներին ընդառաջ Գիտնականները նշել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը «Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը». Արփինե Հովհաննիսյան Չինացի մարզիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կես րոպեում պարանով 228 ցատկ կատարելով (տեսանյութ) Ուրբաթ գիշեր ասուպների հոսքի ակտիվ բռնկում է սպասվում «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի Ռուսաստանի մասնակիցն առաջին փորձի ժամանակ կորցրել է գիտակցությունը. նրան տեղափոխել են հիվանդանոց Տուն-զբոսանավ․ 5,5 մլն դոլար արժողությամբ լողացող շքեղ առանձնատունը հայտնվել է բաց ծովում (տեսանյութ) Նեղացկոտ Էրդողանը․ Թուրք մոդելյորին 5 տարվա պատիժ է սպառնում երկրի նախագահին «վիրավորելու» համար Ինչպե՞ս էր ադրբեջանցին հայտնվել հայ համայնքի հետ հանդիպմանը. Կարապետյանի մեկնաբանությունը Արտառոց դեպք . զինակոչիկը դանակով հարվածել է ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում. գործը հասել է ԱԱԾ «Քրեական աշխարհի մասին օրենքը մահակ է. այն բացում է իշխանության՝ առանց այդ էլ բաց ձեռքերը». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ) Կառավարության դիմաց լարված է․ Կոնդի, Եկմալյանի եւ Ֆիրդուսի բնակիչներն ակցիա են անում (Տեսանյութ) «Գոլդեն Փելիս» հյուրանոցը 7 մլրդ 526 մլն դրամ մեկնարկային գնով դրվեց աճուրդի Հարգելի պողոսներ, դուք տեղյա՞կ եք, որ այս օրենքը ԶՐԿՈւՄ է ձեզ նպաստից Մինչև Վատիկանում կոռուպցիոներ որոնելը Փաշինյանը նախ պիտի պարզաբանի, թե 2008-ին ինչպե՞ս է հայտնվել «չարիքի» կողքին Իսկ գուցե պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուն քննություն հանձնի՞ Իտալական ծափերն ու հայկական ճաքերը 37 հազար հնդիկի մուտքը Հայաստան արտագաղթի 90 տոկոս նվազում է ներկայացվում. (տեսանյութ) «Հայոց լեզուն» և «Հայոց պատմությունը» պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից. (տեսանյութ) Ազգը պիտի ապրի այսօր և այսօր ծնի իր հերոսներին, գնահատի նրանց, այլ ոչ թե շարունակ հետ նայի, երազի անցյալի վերադարձը Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2020-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին Փաշինյանին Միլանի եկեղեցում հարց ուղղած «վիդեոբլոգերը» ադրբեջանական ոստիկանության աշխատակից է (լուսանկարներ) Թուրքիայում հանդես եկող ֆուտբոլիստը հավաքական մեկնելու պատրվակով թիմից հեռացել է ու անհետացել Իտալական Ճառօրյայի հետքերով Թուրքիայում 12000 տարեկան լիճ են չորացրել՝ հռոմեական ոսկի գտնելու համար Ջո Բայդենը կոչ է արել ապաքրեականացնել մարիխուանան ԱՄՆ-ում Ամերիկացի միջատաբանը Մարսի վրա միջատներ է նկատել Պրոֆեսիոնալների բացակայության հետեւանքները Բանտարկյալը 1 մլն դոլարի միջազգային «աֆերա» է իրականացրել՝ դուրս չգալով խիստ ռեժիմի բանտախցից Կացության քարտի խնդիր չկա, իսկ ինձ ԱԱԾ–ն մեղադրում է մի բանում, որի հետ որևէ առնչություն չունեմ Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել է բանտի հետ եւ ապագա փեսացուին խորհուրդ տվել աղոթել Ալաշուքյուր Փաշազադեն ԱՄՆ դեսպանին բողոքել է․․․ Ամենայն հայոց կաթողիկոսի՞ց Կլիմայի փոփոխությունը համաշխարհային տնտեսության վրա մոտ ութ տրիլիոն դոլար կնստի Ավստրալիայում ծառայողական շներին օգտագործում են անտառային հրդեհներից տուժած կոալաներ գտնելու համար Բացահայտվել է Զավորոտնյուկի ընտանիքի լռության պատճառը Երեւանի բյուջեն 2020-ին կունենա 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ՝ ամենամեծը նախորդ տարիների համեմատ Դրանք փուչիկներ են, Ադրբեջանը հասկացել է, որ ուժային սցենարը չի հաջողվում
Հարցում

Փաշինյանը պաշտպանեց Արայիկ Հարությունյանին կամ վարչապետն ընդդեմ եկեղեցու եւ հայերենի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ արտահայտվեց դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու ԿԳՍՄ տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությանը։  

Փորձելով բառախաղերով մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին Փաշինյանը պնդեց, թե Հայ ժողովրդի պատմություն եւ Հայ եկեղեցու պատմություն առարևկաներն իրականում նույնն են եւ արհեստականորեն տարանջատվել են։ 

Դժվար թե Փաշինյանը չիմանա, թե իրականում ինչ են սովորում երեխաները Հայ եկեղեցու պատմության դասաժամին, իսկ եթե չգիտի՝ շատ ավելի վատ։ Այսպես, թե այնպես, կառավարությունը թիրախավորեց Հայ Առաքելական Եկեղեցին եւ անցավ գրոհի։ Հիմա նրանք կարող են տոնել իրենց հաղթանակը։ Տարօրինակորեն լուռ է Հայ Առաքելական Եկեղեցին։

Վարչապետին բոլորովին սազական չէ բառախաղերով փորձել թյուրիմացության մեջ գցել ժողովրդին, փորձել տպավորություն ստեղծել, թե Հայ եկեղեցու պատմության առարկայի պատճառով տարանջատվում է հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմությունը։ Մեկ անգամ եւս շեշտենք՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան բոլորովին այլ եւ շատ-շատ կարեւոր խնդիր էր լուծում։

Մեղմ ասած ծիծաղելի, անգամ ամոթալի են Փաշինյանի հետեւյալ խոսքերը, թե եթե կա Հայ եկեղեցու պատմություն առարկան, ապա ինչու չկա Հայաստանի զինված ուժերի պատմություն առարկան։ 

Եւ չի կարելի անդադար կրկնել, թե ստացել եք Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահությունը։ Մի խաբեք ոչ ձեզ, ոչ ժողովրդին։ Դուք այդ վստահությունը չեք ստացել, իսկ եթե անգամ ստացել էիք, ապա դա վաղուց էր եւ հիմա բոլորովին այլ վիճակ է։

Ըստ Փաշինյանի ստացվում է, որ առաջընթացին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը խանգարում էր Հայ եկեղեցու պատմություն առարկան։ 

«Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք»,- ասում է Փաշինյանը եւ շարունակում երկիրը կառավարել դեմագոգիկ եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող հայտարարություններով։

Հետաքրքիր է ինչու Փաշինյանը կոչ չի անում վերացնել բուսաբանություն, շրջակա աշխարհ, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն առարկաները եւ հին բարի ժամանակների ոգով այն միավորել մեկ՝ փիլիսոփայություն առարկայի մեջ։ 

Խնդիր դրվեց հանել, վերացնել Հայ եկեղեցու պատմություն առարկան եւ դա արվեց։ Փաշինյանը կարծում է, որ ինչ որ բառերի տարափով կարող է համոզել, թե այդ ամենն արվում է հանուն առաջադիմության, բայց մենք լավ գիտենք, թե ինչու է այդ առարկան հանվում դպրոցներից, մենք ախր հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի ֆավորիտ նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցից վռնդեց քահանային, թե ինչպես նա հայտարարեց, թե սատանիզմի հիմքով համերգները չեն արգելվելու, թե ինչպես ֆինանսավորեց վհուկների ոռնոցը, որը ներկայացվեց որպես արվեստի գործ։

Միթե առաջընթացին խանգարում է նաեւ բարձրագույն ուսհաստատություններոմ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուսուցանում։ Փաշինյանը կողմ է նաեւ Արայիկ Հարությունյանի այս նախաձեռնությանը։

«Նույնիսկ զարմանում են, թե ինչպես կարելի է այդ հարցը քննարկել, մի՞թե այդ հարցի քննարկումն ինքնին ազգադավություն չէ»,- հարցնում է Փաշինյանը։ Իհարկե ազգադավություն է։ Ազգադավությունը հո պոզով ու պոչով չի լինում։

Ամբողջ աշխարհին անգլերենը պարտադրող երկրի հետ համեմատություններ անելն էլ ծիծաղելի է, շատ ծիծաղելի։ 

Կարճ ասած՝ կառավարությունն անում է այն, ինչ անում էր ցարական Ռուսաստանը անցած դարի տասական թվականներին՝ հալածանք եկեղեցու դեմ, արշավ հայոց լեզվի եւ հայոց պատմության դեմ։ Ի դեպ, Արայիկ Հարությունյանի նախաձեռնութամբ բուհերից հանվելու է նաեւ հայոց պատմության առարկան։

Եկեղեցուց հեռու, հայերենին եւ հայ գրականությանը վատ տիրապետող, հայոց պատմությւոնից հեռու մասնագետների բուծում։ Սա է այս իշխանությունների նպատակը եւ երազանքը։ Հիմա մի պահ պատկերացրեք ինչպիսին է լինելու մեր հասարակությունը, որտեղ լինելու են հայերենին շատ վատ տիրապետող, հայ գրականությունից եւ հայոց պատմությունից հեռու, եկեղեցուց կտրված քաղաքացիներ։ Թշնամու երազանք։ Այսքանը։

Վարդան Մխիթարյան

Top-News.am 

website by Sargssyan