Էրդողանը կարող է չեղարկել այցը Վաշինգտոն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չեղարկել իր այցը Վաշինգտոն Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրք երեք պաշտոնյայի։
Էրդողանը պետք է Վաշինգտոնում լինի նոյեմբերի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, բայց անցած շաբաթ նա հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն այդ պլանները կասկածի տակ է դրել։
«Այդ քայլերը լրջորեն մթագնում են երկու երկրների կապերը։ Այդ որոշումների պատճառով Էրդողանի այցը կարող է հետաձգվել»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ։