Գիտնականները մոծակներին կստիպեն զզվել մարդկանցից
Գիտնականները ծրագրում են նյութ ստեղծել, որը մոծակներին կստիպի զզվել մարդկանցից: Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետները մեթոդ են մշակել, որը կկարողանա մարդկանց ազատել մոծակների սեւեռում ուշադրությունից:
Նորույթի գլխավոր գաղափարը հետեւյալն է. ծրագրվում է միջատների հոտառության վրա ազդել այնպես, որպեսզի նրանց մոտ հոտը զզվանք առաջացնի:
Բրիտանացի հետազոտողները հույս ունեն, որ արդյունքում մարդիկ կդադարեն մոծակների համար գրավիչ զոհ դառնալ: