Տղամարդկանց ճաղատացման համար պատասխանատու են մոր գեները
Տղամարդկանց ճաղատացման համար պատասխանատու են մոր գեները: Նման եզրահանգման են եկել Էդինբուրգի համալսարանի մասնագետները՝ վերլուծելով 40 տարեկանն անց 50 տղամարդկանց տվյալները:
ՄԻՐ 24-ի հաղորդմամբ՝ մասնագետները կամավորներից անալիզ են վերցրել եւ 287 գեն հայտնաբերել, որոնք պատասխանատու են մազերի կորստի համար: Պարզվել է, որ հիմնականում դրանք տղամարդկանց փոխանցվում են մայրերից: Հենց ժառանգական գործոնն է կարեւոր դեր խաղում տղամարդկանց ճաղատացման գործում: