1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 նոյեմբերի 2019թ., 00:00
Տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը (տեսանյութ) Թուրքիան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին Իսրայելի վարչապետին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Պոմպեոն կոչ է արել Իրանի ցուցարարներին ԱՄՆ ուղարկել բողոքների ճնշման վկայությունները Տիմատիի նախկին և ներկա սիրելի կանայք միասին նկարահանվել են գովազդում (լուսանկարներ) Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է գիշերային լուսավորումն՝ ավերիչ հրդեհից հետո Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին Թուլուզում ողորմություն տված ֆրանսիացուն տուգանել են 100 եվրո «Ցանկանում են վարչապետին պաշտոնանկ անել». Նեթանյահուն իր նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքները «հեղաշրջման փորձ» է անվանել Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում Կոմիտասի հուշարձանն է բացվելու Ռոնալդուն չի օգնի «Յուվենտուսին» Իրանում տեղի ունեցող գործընթացները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար. ՌԴ դեսպան Հյուրանոցներից կարող են անհետանալ մեկանգամյա օգտագործման շամպունները Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ է հրապարակվել Մենք պետք է շարունակենք բաց խոսել այս պահին տարվող ոլորտային քաղաքականությունների բացերի մասին Փաշինյանը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է․ Լեւոն Երանոսյան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Հայաստանի արտաքին պարտքը երբեք այսքան մեծ չի եղել Սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո Սերբիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է լրտեսության համար (տեսանյութ) Փորձել է մտնել Կրեմլ՝ հայտարարելով, որ Պուտինի կինն է Ժամանակի փորձությունով անցած Հայաստանի հետ հարաբերությունները դաշնակցային բնույթ ունեն. ՌԴ ԱԳ նախարար Չիլինգարովը փորձել է «զբաղեցնել» Պուտինի տեղը. ինչպես է ՌԴ նախագահը արձագանքել դրան (տեսանյութ) Ադրբեջանում նոր օմբուդսմեն կընտրեն Ծիծաղելի վիճակում ենք հայտնվել՝ ՀՀ-ում «Անգլերենը», «Ֆրանսերենը», «Ռուսերենը» պարտադիր են, «Հայերենը»՝ ոչ Այս քայլերը միտված են կենդանաբանական այգին փակելուն Փաստաբանների պալատում իրավաբաններ են հավաքվել, իսկ դատարաններո՞ւմ Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ. էս ա, ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա. Ռուբեն Հայրապետյան ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտե Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Իմ որդին իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել է բոլորի հետ հավասար. Ս. Օհանյան Քաղաքապետարանը 2019 թ. հատկացված գումար ունեցել է, սակայն չի ծախսել «Իշխանությունները քաջնազարներ են, թարս նստել են վագրի վրա, ու դարձել են թագավոր». Միհրդատ Մադաթյան (տեսանյութ) Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը (տեսանյութ) Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահ-Փաշինյան հանդիպումից առաջ (տեսանյութ) Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ հայ գործարարների Ինձնից ուզում են խլել ավազի իմ արտադրամասը (տեսանյութ) Նախագահը և փոխվարչապետը Լոնդոնում մասնակցում են ՎԶԵԲ Արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովին Գարեգին Նժդեհի թեման կապ ունի մեր ընդհանուր պատմության հետ. Հայաստանում ՌԴ դեսպան Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր. ՌԴ դեսպան Քամելեոնի պես գույնը փոխելու հատկությունը այս իշխանություններին թույլ է տալիս քողարկվել և հարմարվել՝ մոլորեցնելով իրենց հետևողներին Վերաքննիչը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը Ծառերը կրճատում են վաղաժամ մահացությունը Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին Սխտորը բարելավում է տարեց մարդկանց հիշողությունը․ հետազոտություն Ընդդիմությունն սկսել է կողպեքներ կախել «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների օֆիսներին Միլանում ադրբեջանցու հետ կապված միջադեպը Հայրապետովի հեռացման հետեւա՞նք էր․ ԱԽ քարտուղարն արձագանքեց Արտագաղթը ոչ թե նվազել է 90 տոկոսով, այլ աճել է գրեթե կրկնակի Թուրքիան պետք է դադարի շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե ուզում է ԵՄ-ից օգնություն ստանալ․ հույն նախարար Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին Հակագազով և մահակով քաղաքացուց ցուցմունք կորզելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ. դատախազի խորհրդական Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական С-400 համակարգերից․ Պետդեպ Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան պատասխանները Ալիևայի այցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing-ը տեսանյութում է հայտնվել Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի Ներդրումներ չեն կարող գալ մի երկիր, որտեղ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մաստեր-կլասներ է ցույց տալիս երկրի վարչապետը Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ Ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ը արձագանքել է սկանդալային տեսանյութին Ո՞ւմ շիրիմին է այցելում Փաշինյանը Գյումրու գերեզմանոցում Ոստիկանության 6-րդ վարչությունից այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն Մեր կրթությունն այսօր պատվիրատու չունի և իներցիոն է ու անհոգի՝ առանց ապագայի, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը. Աշոտ Բլեյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են միգրենի բուժման նոր դեղամիջոցը «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ Մատնեցի՞ր՝ սողուն Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարեւոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան Ամենամեծ առեւտրի կենտրոնը մեծագույն խնդիրներ է առաջացնում Շատ նմանություն եւ 2 տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլիի կերպարներում.«Եթե մի երկու նաֆար տար, չէր ասի» Շշի Մելոյի մահափորձի գործը տանում են փակուղի. պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել Ֆրանսիայում դատարանը թույլ է տվել բադերին բարձր ձայներ հանել Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին Ինչու են բարձրանում տաքսի ծառայության սակագները Մոսկվայում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին
Հարցում

«Ընտրյալ հաջորդը Լուսավորչի». Հայրապետական մաղթանք՝ Գարեգին Բ-ի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով

Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին՝ Մուշեղ Սրբազանն ի մասնավորի խոսեց մարդ արարածի հանդեպ Աստծո առատապարգեւ սիրո եւ Հիսուս Քրիստոսի միջոցով ողորմության եւ բոլոր շնորհներ բաշխման մասին:


«Մեր հայազն պատմությունն էլ վկայությունն է, որ Աստված ընտրեց մեր ազգին, առատորեն շնորհներ տվեց, որպեսզի լինենք սուրբ եւ անարատ։ Աստված Իր սիրո՛վ մեզ ընդունեց որպես Իր որդեգիրներ: Մենք էլ Նրա հանդեպ դարերի մեր հավատարմությամբ հավատքը դարձրեցինք մաշկի գույն, լսեցինք եւ կյանքի կոչեցինք յուրաքանչյուր խոսք, ապրեցինք եւ հավատարիմ մնացինք բոլոր պատվիրանններին:

Մեզ ոչինչ չշեղեց Աստծուց ուղենշված մեր ճանապարհից, եւ մեզ չպիտի սասանեն մեր հայրերի ուղղափառ հավատքից ո՛չ հուր, ո՛չ սուր, եւ ո՛չ էլ որեւէ արհավիրք:

Եվ հավատում ենք, որ Արածանիի մկրտության եւ դրոշմի սրբազան խորհուրդներով հայերս արժանացանք Աստծո բոլոր շնորհներին, որն աստվածային պարգեւն է՝ տրված մեզ՝ իմացական արարածներիս, մեր հավիտենական փրկության համար։

Իսկ փրկությունը Քրիստոսով է, կյանքը Քրիստոս է, որ մարմին առավ մեզանից յուրաքանչյուրի փրկության համար: Ամենքս շնորհ ստացանք Տիրոջից, շնորհ սերմանվեց մեր հոգիների մեջ եւ աստվածապարգեւ կյանքի ընթացքին մեզանից է կախված՝ կչորանա արդյոք, թե կպտղաբերի», - ասաց Մուշեղ եպիսկոպոսը:

Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաեւ, որ առաքելահաստատ Հայոց Եկեղեցին մշտապես հավատավոր հայ ժողովրդի կողքին է եղել հոգեփրկչական իր առաքելությամբ՝ կերտելով փառահեղ պատմություն, ստեղծելով աստվածախոս մշակույթ, կրթելով հայրենասեր սերունդ եւ աշխարհին ներկայացրել քրիստոնյա հային: Եկեղեցին խրատել, հորդորել եւ ուսուցանել է Ավետարանի ճշմարտությունները, որպես հոգատար մայր՝ խնամել եւ ոչինչ չի խնայել իր զավակի փրկության համար:

Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ այսօր էլ շարունակվում է Եկեղեցու ազգապահպան ու հայրենակերտ առաքելությունը եւ երկու տասնամյակ է, ինչ կրկին բարգավաճում ու առաջընթաց են ապրում Հայոց Եկեղեցու հոգեւոր-կրթական հաստատությունները, գործողների կողքին կառուցվում են նորերը եւ նոր աստիճանի է բարձրանում հոգեւոր եւ հայեցի կրթության մակարդակը:

Այնուհետեւ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 20-րդ տարեդարձին՝ Մուշեղ Սրբազանն ընդգծեց. «Սրբազան հիմնադիրներից՝ Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներից ու երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորից սկսյալ, Մայր Աթոռը նույնացվել է իր գահակալների հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսները կերտել են տվյալ ժամանակի եկեղեցական դարաշրջանն իրենց յուրահատուկ վաստակով եւ գործունեությամբ: Տարբեր չէ պարագան նաեւ մեր օրերում, երբ արդեն երկու տասնամյակ Աստծուց մեզ հովվելու է կոչված ազգընտիր Հայրապետը Հայոց՝ հանձին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ով գահակալության այս քսան բեղուն տարիներին մշտապես հավատարիմ մնաց իր ուխտին եւ իր տեսիլքին, որի բարեբեր արդյունքները տեսնում ենք այսօր։

Ներկա ժամանակներում եկեղեցական կյանքը ձեւավորվում, ուղղություն եւ առաջնորդություն է ստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Սրբազնագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետության ներքո, եւ մենք այսօր տոնում ենք մեր սիրելի Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձը:

Վեհափառ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք ընտրյալ հաջորդը Լուսավորչի, արժանավոր շարունակողը եղաք երջանկահիշատակ մեր հայրապետների առաքելության: Անցնող 20 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպե´ս Ձեր իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականանում են այն բոլոր սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ քրիստոնեացած հայ ոգին ավելի է տոգորում հայոց ինքնությունը եւ պահպանվում հայ ժողովրդի կյանքից ներս»:

Սրբազան Հայրը, ներկա ժողովրդի եւ Մայր Աթոռի միաբանության անունից շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 20 տարվա ընթացքին արձանագրված բազում իրագործումների համար, մաղթեց, որ Տերն ամուր եւ զորավոր պահի Նորին Սրբությանը՝ նույն ոգով շարունակելու առաջնորդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, քարոզելու «զԲանն Աստուծոյ»:

Հավարտ Ս. Պատարագի, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Արարողության ընթացքում հոգեւոր դասը եւ ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու շենացման եւ Սուրբ Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության եւ արդյունաշատ հովվապետության համար:

website by Sargssyan