Հնդկաստանի հյուսիսում օդի աղտոտումը հասել է «անտանելի մակարդակի». Դելիի գլխավոր նախարար
Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը հայտարարել է, որ Հնդկաստանի հյուսիսում օդի աղտոտումը հասել է «անտանելի մակարդակի», հայտնում է BBC-ն:
Կիրակի Դելիում օդի որակը հասել է «վտանգավոր կարգի»:
Ուժեղ խիտ սմոգի պատճառով չեղարկվել են դպրոցների պարապմունքները, վերաուղղորդվել են ավիաչվերթները, դադարեցվել են շինարարական աշխատանքները:
Քեջրիվալը կենտրոնական կառավարությանը կոչ է արել զբաղվել օդի թունավոր աղտոտման խնդրի լուծմամբ:
Օդի որակը հասել է PM2.5 նիշին, ինչը 7 անգամ գերազանցում է Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ մոնիթորինգը չի տալիս օդի աղտոտվածության մակարդակի ստույգ արդյունքներ, ինչը «աղետ» է: