Այսօր՝ 30 սեպտեմբերի 2020թ., 00:00
Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը (լուսանկարներ) ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները Մարիա Զախարովան, Կոնստանտին Զատուլինը Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ խոսել են Արցախի մասին (Տեսանյութ) Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ) Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում Ռուս պատգամավորը կոչ է արել Սահակաշվիլիին հեռու պահել Ղարաբաղի թեմայից Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Ալի Ռաբեի. Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են օգնել Երեւանին ու Բաքվին հասնել խաղաղության Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում Թուրքիան եւ Գերմանիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված». Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների մեքենաները ՌԴ ԱԳ նախարարության բարձրահարկ շենքի մոտ են Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական կողմի հրամայականը». Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ուղղաթիռը Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակներում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք Մերկելն Ալիեւին ցույց է տվել իր տեղը Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն «Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Երևանում ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել Փայլանը Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու մեջ Խայտառակ դատավարությունը բարեբախտաբար չկայացավ Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ Թուրքիան հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը պատերազմի, բայց նա չի պատրաստվում պատերազմել Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ․ Եվսեև Վարդենիսում սպանվել է մեկ քաղաքացիական անձ․ ՀՀ ԱԳՆ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ «Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն խաղաղության համար». Արցախի թեմի առաջնորդ Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել. հավանական է ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ Ադրբեջանը գնդակոծել է Վարդենիսը Յուրա Մովսիսյանը՝ հայերի ու ադրբեջանցիների տարբերության մասին «Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը Twitter-ում հրապարակում է արել Ողբերգական դատավարություն թեժ մարտերի ժամանակ Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն հովհաննիսյան Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Լևոն Պաչաջյան. Ներողություն եմ խնդրում, որ այս պահին ֆիզիկապես բացակայում եմ Հայաստանից «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան ՍԴ նախագահի և փոխնախագահի հարցը՝ հաջորդ ժամկետում. Հիմա այլ հարցեր կան Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացման հերթական տեսանյութը Բրիտանիայի եւ Կանադայի ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են. վաղ առավոտյան խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե ԵՄ-ն, Գերմանիան Ալիեւից պահանջում են վերջ դնել բռնությանը եւ ռազմական գործողություններին (Տեսանյութ) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ալիևի հետ զրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Ադրբեջանի կողմից արձակված հրթիռները ընկել են Իրանի տարածք Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում «Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԵԽԽՎ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Բոլոր ուղղություններով այս պահին ընթանում են ինտենսիվ մարտեր, Ադրբեջանն ունի 36 ԱԹՍ–ի, 47 զրահատեխնիկայի և 400-ից ավելի մարդկային կորուստ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մարտավարական որոշում կայացնեն միմյանց հետ գոյակցելու հարցում և հետևեն այն ծրագրին, որը տանում է խաղաղության. Թոմաս դե Վաալ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ասուլիսը․ (տեսանյութ) Արցախի անկախության ճանաչման հարցում հույզերը լավ դաշնակից չեն Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է (Տեսանյութ) ՀՀ ԱԳՆ. Թուրքիան Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի անմիջական մասնակից է
Հարցում

Գաբրիել Սարգսյան․ Շատ բարդ էր Ադրբեջանի հետ պայքարը, բայց մեզ հաջողվեց հաղթել

Ռուսաստանի հետ խաղում ծանր պարտություն կրելուց հետո կորցրեցինք չեմպիոն դառնալու հույսը: Կարծում եմ՝ արժանի էինք մրցանակային տեղ զբաղեցնել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում Բաթումիից ասաց գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը՝ մեկնաբանելով ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունը:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը Բաթումիում տեղի ունեցած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավեց չորրորդ տեղը՝ 18 հնարավորից վաստակելով 13 միավոր։

«Ընդհանուր արդյունքը նորմալ էր: Եվրոպայի առաջնությունից առաջ ես, Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը ծանր մրցաշար անցկացրինք FIDE Chess.com Grand Swiss-ում: Հոգնածություն կար: Պայքարեցինք, բայց մի քանի կարեւոր խաղեր հաջող չստացվեցին: Մեր հնարավորությունները չօգտագործեցինք:

Ռուսաստանին չպետք է պարտվեինք: Ուկրաինայի հետ շատ լավ հնարավորություններ ունեինք հաղթելու, ոչ ոքի արեցինք: Անգլիայի հետ խաղում էլ լավ հնարավորություններ ունեինք, բայց պարտվեցինք: Այս երեք թիմերի հետ պայքարում միավորներ կորցրինք եւ նրանք մեզնից առաջ հայտնվեցին:

Վերջին տուրում Հունաստանին հաղթելուց հետո էլ հնարավորություն ունեինք երրորդ մրցանակային տեղ զբաղեցնել, բայց դա արդեն մեզնից կախված չէր: Ամեն դեպքում թիմը, տղաներն ամեն ինչ արեցին իրենց ուժերի սահմաններում: Կարծում եմ՝ արժանի էինք մրցանակակիր դառնալ, բայց չստացվեց: Հետեւություններ կանենք եւ հաջորդ անգամ ավելի հաջող հանդես կգանք»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Գրոսմայստերի խոսքով՝ Եվրոպայի առաջնությունում ամենաբարդ մրցախաղը ստացվեց Ադրբեջանի հետ, իսկ ամենածանր պարտությունը Ռուսաստանից կրածն էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը ԵԱ-ի 8-րդ տուրում 2.5 : 1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթել էր Էլտաջ Սաֆարլիին, իսկ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի էին խաղացել:

«Ամենակարեւոր հաղթանակը Ադրբեջանի հետ խաղում էր: Մեզ համար, կարծում եմ, նաեւ նրանց համար սովորաբար հոգեբանական առումով ամենաբարդ խաղն է ստացվում: Այստեղ մենք նրանց հետ խաղացինք պարտությունից հետո, ինչը կրկնակի դժվարացրեց խաղը: Սովորաբար, պարտությունից հետո ցանկալի է մի քիչ ավելի թեթեւ մրցակցի հետ խաղալ: Շատ բարդ էր Ադրբեջանի հետ պայքարը, բայց մեզ հաջողվեց հաղթել: Ու միշտ է այդպես բարդ ու նյարդային լինում նրանց հետ խաղալը: Այդ հաղթանակը հոգեբանական առումով շատ կարեւոր էր մեզ համար:

Ռուսաստանի հետ շատ կարեւոր տուրում պարտվեցինք բարդ խաղում: Ռուսաստանի հետ խաղերը միշտ շատ սկզբունքային են լինում: Ռուսաստանի թիմը շատ ուժեղ է, բայց մեզ հետ միշտ վատ են խաղում: Բազմիցս հաղթել ենք նրանց: Այս մրցաշարում էլ էինք մոտ հաղթանակի սկզբում, հետո բաց թողեցինք, վերջում էլ ոչ ոքի կարող էինք անել: Ես հաղթած դիրք ունեի, ուղղակի խաղի 7-րդ ժամին՝ վերջում վրիպեցի: Շատ ծանր պարտություն էր մեզ համար: Այդ պարտությունից հետո կորցրեցինք վստահությունը, որ կարող ենք չեմպիոն դառնալ»,- նշեց գրոսմայստերը:

Գաբրիել Սարգսյանը նաեւ առանձնացրեց Հայաստանի հավաքականի թիմային աշխատանը, թիմում տիրող մթնոլորտը: Հայաստանի հավաքականի անդամը հույս հայտնեց, որ այս կազմով թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել:

«Բաթումիում տղամարդկանց Հայաստանի թիմը փայլուն աշխատանք տարավ: Մեր թիմը շատ լավ վիճակում է, մթնոլորտն էլ շատ լավ է: Այդ առումով դրական է, երբ նոր խաղացողներ են հայտնվում, միանգամից մերվում են թիմի անդամների հետ, մեկ ընտանիք ենք դառնում: Սա պարզապես խոսքեր չեմ ասում. հիմա թիմում շատ լավ մթնոլորտ է, իրար նվիրված: Հուսադրող է. մենք ապագայում կարող ենք այս թիմով մեծ հաջողությունների հասնել»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումիում խաղացին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Արման Փաշիկյանը:

Տղամարդկանց Հայաստանի թիմը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթեց Ադրբեջանին, Հունաստանին, Սլովենիային, Չեխիային, Խորվաթիային եւ Նորվեգիային, ոչ ոքի խաղաց Ուկրաինայի թիմի հետ, պարտվեց Ռուսաստանին եւ Անգլիային:

Լուսինե Շահբազյան

NEWS.am SPORT

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan