Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է կապերը Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ
Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է հարաբերությունները Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ: Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար Իլարիոնի խոսքով պատճառը Հունաստանի եկեղեցու որոշումն էր, որով Աթենքը ճանաչեց Մոսկվայի պատրիարքությունից անջատված ուկրաինական ուղղափառ եկեղեցու օրինականությունը:
Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարում են, որ վաղն արդեն, կիրակնօրյա ժամերգության ընթացքում, Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը այլ քույր եկեղեցիների շարքում Հունաստանի ուղղափառ եկեղեցին այլևս չի հիշատակի: