Սուրճը, գազավորված ըմպելիքները, արմավենու յուղը. ո՞ր մթերքներն են կալցիումը դուրս բերում օրգանիզմից
Այս թեմայով
Որոշ մթերքներ նպաստում են օրգանիզմից կալցիումի դուրսբերմանը կամ խոչընդոտում են դրա նորմալ յուրացմանը: Նուտրիցիոլոգ Աննա Իվաշկեւիչը պնդում է, որ այդ մթերքների թվում են սուրճը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները, արմավենու յուղը եւ նույնիսկ վարսակը:
Օրգանիզմում կալցիումի պաշարները պահպանելու համար, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է վերահսկել սուրճի քանակն ու խմել առնվազն 4 բաժակ 30 մլ չափով: Դրանից ավել խմելու դեպքում կվատանա ոսկորների եւ ատամների վիճակը:
Գազավորված ըմպելիքները եւս կոֆեին են պարունակում:
Կալցիումը յուրացումը դժվարացնում է նաեւ շաքարավազը, որն առկա է քաղցրավենքի եւ նույն գազավորված ըմպելիքների մեջ: Մասնագետի խոսքով՝ շաքարավազի մեծ քանակության պատճառով տուժում է նաեւ աղիքային միկրոֆլորան:
Վարսակն իր հերթին կարող է դժվարացնել կալցիումի յուրացումը դրա մեջ պարունակվող ֆիտինաթթվի պատճառով:
Արմավենու յուղը, Իվաշկեւիչի խոսքով, ընդհանուր առմամբ նվազեցնում է շատ օգտակար նյութերի, այդ թվում վիտամին D-ի յուրացման մակարդակը, որն օգնում է յուրացնել կալցիումը:
Մասնագետը հիշեցնում է, որ կալցիումը մասնակցում է նյութափոխանակության եւ արյան մակարդման գործընթացում, կարգավորում է մկանների կծկումը, հորմոնի սեկրեցիան: Դրա պակասը հանգեցնում է ոչ միայն ոսկորների եւ ատամների հետ կապված խնդիրների, այլ նաեւ սրտամկանի աշխատանքի խախտումների, ցնցումների եւ գերճնշման:
Դրա համար մասնագետը խորհուրդ է տալիս օրաբաժնում ներառել կաթնաթթվային ըմպելիք, կաթնաշոռ, կեֆիր, լոբազգիներ, կանաչեղեն, նարինջ, խուրմա, բանան, եւ, իհարկե, պանիր: