Թալանել են Բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հրացանը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երևանում թալանել են Բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հրացանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 1-ին, աձանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Նորագյուղ թաղամասի բնակիչ, 52-ամյա Մելիք Սողոմոնյանի տուն և այնտեղից կատարել խոշոր չափի գողություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղը կամ ճիվաղները Մ. Սողոմոնյանի տանից հափշտակել են սպասք, «Բայկալ MP-135» տիպի 12մմ տրամաչափի որսորդական հրացան, գումար և ոսկյա զարդեր:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Մ. Սողոմոնյանը աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի պետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: