I’ll be back. հաքերները կոտրել են Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիի կայքը և տեղադրել Սաակաշվիլիի լուսանկարը
Այսօր առավոտյան հաքերային հարձակման է ենթարկվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքէջը: Այս մասին տեղեկացնում է paqtebi.ge կայքը:
Հաքերներին հաջողվել է կոտրել նախագահի կայքը: Կայք մուտք գործելիս հայտնվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը՝ I’ll be back` «Ես կվերադառնամ» գրությամբ:
Բացի նախագահական կայքից՝ հաքերային հարձակման են ենթարկվել նաև Բաթումի, Քութայիսի, Մցխեթի, Օզուրգեթի և այլ շրջանների նահանգային խորհուրդների կայքէջերը, որոնցում նույնպես տեղադրվել է Վրաստանի նախկին նախագահի լուսանկարը: