ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համակարգել է ԻՊ առաջնորդի չեզոքացման գործողությունը․ Թուրքիայի ՊՆ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի չեզոքացնելու մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել է, որ ամերիկացի և թուրք զինվորականները տեղեկություններ են փոխանակել անցած գիշեր սիրիական Իդլիբում իրականացված գործողությունից առաջ, գրում ria.ru-ն։
«Անցած գիշեր Իդլիբում ԱՄՆ-ի իրականացրած գործողության նախօրեին տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում և գործողությունների համակարգում երկու երկրների ռազմական իշխանությունների միջև»,- ասված է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ-ն շաբաթ Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել, որը նպատակ է ունեցել չեզոքացնել ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիին:
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել գործողության անցկացմանը՝ դրա մեկնարկից գրեթե մեկ շաբաթ առաջ, իսկ ավարտից հետո Twitter-ում հաղորդագրություն է տեղադրել «շատ նշանակալի իրադարձության» մասին, որը տեղի է ունեցել վերջերս, սակայն չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: