Նրանց մասին թուրքերը մոռացել էին. Պատրիկ Ֆիորիի՝ Եղեռնից փրկված նախնիների պատմությունը
Հաջորդ սարսափելի պատմությունը, որ ներկայացնում է РУСАРМИНФО-ն, հայտնի հայերի` Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին, Պատրիկ Ֆիորիինն է.
Հայկական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորիի (Շուշանյան) նախնիներին ցեղասպանության ժամանակ հաջողվել է փրկվել միայն այն բանի շնորհիվ, որ թուրքերը մոռացել են նրանց ընտանիքի գոյության մասին:
«Հայրս ինձ պատմել է, որ գյուղերից մեկում եղել է ընտանիք, որի մասին ջարդարարները մոռացել էին: Ընտանիքը սկզբում աղոթել է՝ սպասելով, որ մարդասպանները շուտով նաև իրենց տուն կգան, այնինչ նրանց մասին մոռացել էին, և դա եղել է Շուշանյանների ընտանիքը»,- պատմել է երգիչը: