Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը կայցելի Հայաստան
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի պաշտոնական կայքից։
Ըստ հաղորդագրության՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կմասնակցի Մայր Աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Մաշակյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 27-ին։