Քի Ուեսթում տեղի ունեցավ «զոմբիների» հեծանվավազք (տեսանյութ)
Քի Ուեսթում տեղի է ունեցել «զոմբիների» հեծանվավազք։ Fantasy Fest փառատոնի Zombie Bike Ride մրցավազքի շրջանակում մոտ 11 հազար մարդ «զոմբիների» դիմահարդարմամբ ու հագուստներով հեծանիվներով անցել է փողոցներով։
Հեծանվավազքն ավարտվել է ZombieFest Street երեկույթով։
Զոմբիներին միացել են ոչ մեծ կմախքներ, չար խեղկատակներ եւ Հելոուինի այլ ահավոր կերպարներ։
10-օրյա Fantasy Fest-ը ներառում է նաեւ դիմակահանդես ընտանի կենդանիների համար, տարաշխարհիկ պարահանդես, հագուստների թեմատիկ մրցույթներ եւ երեկոյան շքերթ։