Facebook-ը սկսել է փորձարկել News Tab-ը
Facebook սոցցանցը սկսել է փորձարկել News Tab-ը («նորությունների ներդիր»)՝ լրագրությունն առաջ տանելու սոցցանցի վերջին քայլը, հաղորդում է AFP-ը:
News Tab-ը առանձնացած կլինի օգտատերերի սովորական ալիքներից եւ կպարունակի հոդվածներ գործընկեր լրատվական կազմակերպություններից, ընդ որում, սոցցանցը կապավինի ոչ միայն մարդկային հսկողությանը, այլ նաեւ ալգորիթմական «անհատականացմանը»:
«Նոր ներդիրը մարդկանց հնարավորություն է տալիս վերահսկել պատմությունները, որոնք նրանք տեսնում են, եւ ուսումնասիրել իրենց նորությունների հետաքրքրությունների ավելի լայն շրջանակ հենց Facebook-ի հավելվածում»,- ասվում է սոցցանցի հայտարարության մեջ:
Այդ նախաձեռնությունը համապատասխանում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ «որակյալ լրագրությունն» առաջ տանելու կոչին եւ ընթերցողներին օգնում է մասնագիտական կոնտենտից հեռացնել վիրուսային խաբեությունը: Ակնկալվում է, որ դրա համար սոցցանցը կվճարի որոշ լրատվական կազմակերպությունների:
Սոցցանցը մոտ 200 լրատվական կազմակերպությունների գործընկեր է, ներառյալ՝ Wall Street Journal, Washington Post, CBS News, BuzzFeed, Fox News, Boston Globe, Bloomberg եւ Vanity Fair:
Facebook-ը հայտարարել է, որ փորձարկման սկզբնական փուլում այն «կցուցադրի տեղական օրիգինալ ռեպորտաժներ, տեղական նորություններ երկրի խոշորագույն քաղաքներից, այդ թվում՝ Նյու Յորքից, Լոս Անջելեսից, Չիկագոյից, Դալաս-Ֆորտ-Ուերտից, Ֆիլադելֆիայից, Հյուսթոնից, Վաշինգտոնից»: