Լոնդոնում մեկ շիշ վիսկին աճուրդում վաճառվել է ռեկորդային` 1,9 մլն դոլարով
Լոնդոնի Sotheby's աճուրդում հոկտեմբերի 24-ին վիսկիի մեկ շշի գնի նոր ռեկորդ է սահմանվել, հաղորդում է ալկոհոլային խմիչքների շոտլանդական բրենդի պաշտոնական էջը։
1926 թվականին 60 տարվա հնեցման Maccallan շիշը հաջողվել է վաճառել 1,9 մլն դոլարով։ Հայտնի չէ, թե ով է դարձել ռեկորդային գնով ձեռք բերված խմիչքի սեփականատերը։
Հատկանշական է, որ նախորդ ռեկորդը սահմանել էր միևնույն ապրանքանիշի 60 տարվա հնեցման վիսկիի շիշը։ 2018 թվականի աշնանը այն վաճառվել էր 1,5 մլն դոլարով։