Ջեֆ Բեզոսը 1 օրում կորցրել է 7 միլիարդ դոլար
Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսն ընկերության հաշվետվությունից ներդրողների դժգոհ լինելու պատճառով 24 ժամվա ընթացքում մոտ 7 միլիարդ դոլար է կորցրել: Այս մասին տեղեկացնում է cnbc.com կայքը:
Հոկտեմբերի 24-ին Amazon-ը ներկայացրել է երրորդ եռամսյակի հաշվետվությունը, սակայն ցուցանիշները կանխատեսածից ավելի վատ են եղել: Այդ նորությունների ֆոնին ընկերության արժեթղթերի արժեքը նվազել է 9 %-ով, ինչի հետևանքով Բեզոսը կորցրել է 6,9 միլիարդ դոլար:
Բեզոսին է պատկանում Amazon-ի 57,6 միլիոն արժեթուղթ:
Amazon-ի հաշվետվության համաձայն՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակում վաճառքից ստացվող զուտ շահույթը կանխատեսվում է 80-86,5 միլիարդ դոլարի սահմաններում, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին 87,3 միլիարդ դոլար: Ընկերությունը կանխատեսում է նաև 1,2-2,9 միլիարդ դոլար գործառնական շահույթ, մինչդեռ վերլուծաբանները կարծում էին, որ այդ թիվը կհասնի 4,19 միլիարդ դոլարի:
Ջեֆ Բեզոսն անցյալ տարի դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ նրա կարողությունը գերազանցել է 150 միլիարդ դոլարը: Այս տարվա հունվարին ամուսնալուծվելուց հետո նրա հարստությունը կրճատվել է, սակայն նա շարունակում է պահպանել առաջին հորիզոնականն աշխարհի միլիարդատերերի ցանկում՝ 117 միլիարդ դոլար կարողությամբ: