Ցանցառապետության կյանքից․ դրվագ 9
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Ցանցառապետությունում հենց այսպես էլ լինում է։ Սկզբում ապօրինաբար ձերբակալում են, հետո առանց լուրջ ապացույցների կամ առանց ապացույցների մեղադրանք ներկայացնում եւ կալանավորում մի մարդու, որը կասկած անգամ չի թողել, որ կարող է խոչընդոտել նախաքննությանը։
Ցանցառապետությունում կալանավորելիս երբեմն նաեւ ապօրինի են ճանաչում ձերբակալումը։ Այսպես, դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։
Ցանցառապետության ղեկավարները չեն թողնում, որ «հպարտ» քաղաքացիները վայրկյան անգամ ձանձրույթ զգան։
Top-News.am