Վիտալի Կլիչկոն լրագրողի «անհարմար» հարցից հետո խլել է վերջինիս հեռախոսը (տեսանյութ)
Կիևի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն լրագրողի «անհարմար» հարցից հետո վերջինից խլել է հեռախոսը, հայտնում է tsn.ua-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Սոլոմենսկիյ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում քաղաքում ապօրինի շինարարության հետ կապված հարցերը քննարկելիս լրագրողներից մեկը քաղաքի «սկանդալային» շինություններից մեկի առնչությամբ հարց է ուղղել քաղաքապետին. Կլիչկոն էլ հարցից նյարդայնացել և լրագրողից խլել է հեռախոսը:
Կլիչկոյի մամուլի քարտուղարը տեսանյութը «մանիպուլյացիա» է անվանել: