Նարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը․ ուղիղ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած բողոքները։
Վերաքննիչ բողոքի քննության առաջին նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին։
Իսկ երիտասարդները կալանավորվել էին սեպտեմբերի 29-ին, երբ դատավոր Աննա Դանիբեկյանից փորձել էին ճշտել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վնգստացող դատավորների թվին ինքն է՞լ է պատկանում, թե՝ ոչ։
***
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Այս պահին որոշման բովանդակությանը ծանոթ չենք։ Երբ ծանոթանանք, ավելի մանրամասն կանդրադառնանք դրա մեկնաբանմանը։ Այս պահին կարող եմ փաստել մեկ բան՝ տոտալ իրավախայտառակությունն ուղղակի շարունակվում է և նման բարդակի վերածել իրավական, դատական համակարգն ուղղակի սարսափելի է»,-ասաց Վահե Եփրիկյանը՝ ընդգծելով, որ նման դատարկ միջնորդությունը համարվում է հիմնավոր և պատճառաբանված։