Քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների վերաքննիչ բողոքը․ ուղիղ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած բողոքները։
Վերաքննիչ բողոքի քննության առաջին նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին։
Իսկ երիտասարդները կալանավորվել էին սեպտեմբերի 29-ին, երբ դատավոր Աննա Դանիբեկյանից փորձել էին ճշտել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վնգստացող դատավորների թվին ինքն է՞լ է պատկանում, թե՝ ոչ։