Արյունալի փոխհրաձգություն Դոնի Ռոստովում (տեսանյութ)
Ռոստովի մարզի Չերնոզուբովկա գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության վայրից կադրեր է հրապարակել «Զվեզդա» հեռուստաալիքը: Միջադեպի ժամանակ 5 մարդ է սպանվել: Իրավապահները զննում են դեպքի վայրը:
Ըստ նախաքննության՝ մի քանի տեղաբնակների միջեւ վիճաբանություն է առաջացել արոտավայրի օգտագործման հետ կապված: Կրակել են որսորդական հրացաններով: Մասնակիցներից երկուսը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայրից 3 հոգի դիմել են փախուստի: Հարուցվել է քրեական գործ: