Ուկրաինայի առաջին տիկինը Ճապոնիա կատարած այցի ընթացքում խախտել է էթիկայի կանոնները
Instagram սոցցանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Ելենա Զելենսկայային, Ճապոնիա կատարած այցի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է Газета.ru-ն:
Ելենա և Վլադիմիր Զելենսկիները մասնակցել են ընդունելությանը՝ ի պատիվ Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի: Հանդիսավոր միջոցառման համար Ուկրաինայի առաջին տիկինն ընտրել է կիտրոնագույն զգեստ և նույն գույնի ձեռնոցներ:
Տեսնելով լուսանկարն Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական էջում՝ հետևորդները մեղադրել են քաղաքական գործչի կնոջը երկրի ավանդույթներն անարգելու համար՝ հիշեցնելով, որ միայն կայսերական ընտանիքի անդամները կարող են տոնակատարությունների ժամանակ այս գույնի հագուստ կրել:
Համացանցի օգտատերերից շատերը քննադատել են առաջին տիկնոջը՝ խորհուրդ տալով նրան ուշադիր ուսումնասիրել այն երկրի ավանդույթները, որտեղ նա նախատեսում է այց կատարել, սակայն գտնվել են նաև այնպիսինները, որոնք պաշտպանել են առաջին տիկնոջը՝ նշելով, որ նա գեղեցիկ տեսք ուներ:
View this post on InstagramМала за честь бути присутньою на урочистій церемонії інтронізації Імператора Японії Нарухіто. Ця подія ознаменувала початок періоду Рейва в історії Японії. У перекладі з японської «Рейва» означає «Прекрасна гармонія», і саме цього я щиро зичу Імператорові та всій Японії.
Հետևեք մեզ Telegram-ումՄենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) 1 Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան 2 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 3 Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց 4 Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ 5 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել 6